Մենք՝ քրիստոնյաներս, ծննդյան օրից մինչև մահ պայքարի մեջ ենք. Հայր Ռուբեն – Live News

Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին տոնախմբել է Սուրբ Խաչի Երևման տոնը։ Այդ առիթով Դալարի Սուրբ Աստվածածին եկեղեցու հոգևոր հովվի և ծխական համայնքի հրավերով նույն եկեղեցում տոնական Սուրբ Պատարագ է մատուցել Մասյացոտնի թեմի առաջնորդական տեղապահ Հոգեշնորհ Տեր Ռուբեն վարդապետ Զարգարյանը։ Հայր Ռուբենը փոխանցել է օրվա պատգամը. «Մենք լսեցինք, մեր աչքերով տեսանք և մեր ձեռքերով շոշափեցինք Կենաց Բանը, … Read more

Ցեղասպան գործողություններով հայաթափվեց Արցախը, ինչը մեզ պարտավորեցնում է լինել միասնական․ Վեհափառ Հայրապետ

Ն․Ս․Օ․Տ․Տ․ ԳԱՐԵԳԻՆ Բ ԱՄԵՆԱՅՆ ՀԱՅՈՑ ԿԱԹՈՂԻԿՈՍԻ ՈՒՂԵՐՁԸ ՀԱՅՈՑ ՑԵՂԱՍՊԱՆՈՒԹՅԱՆ ՆԱՀԱՏԱԿՆԵՐԻ ՀԻՇԱՏԱԿԻ ՕՐՎԱ ԱՌԻԹՈՎ Սիրելի բարեպաշտ ժողովուրդ, ​Այսօր Հայաստանում և սփյուռքի համայնքներում ոգեկոչում ենք Օսմանյան կայսրությունում իրականացված Հայոց ցեղասպանության մեր սուրբ նահատակների հիշատակը, ովքեր անմահացան՝ իրենց հոգիներում անմար պահելով սերն առ Քրիստոս և առ հայրենին։ Ապրիլի 24-ը խորհրդանշորեն ամփոփում է մեր ժողովրդի հավաքական տառապանքը, որի մեջ … Read more

Երբ մի քանի տասնյակ մանդատ ունեցող ուժը իրեն վերագրում է համահայկական խոսքի մենաշնորհ, դա արդեն անցնում է ողջախոհության սահմանները․ Տեր Օշին

Կա մի կետ, որտեղ թվերը դադարում են պարզապես վիճակագրություն լինելուց և դառնում են մերկ ճշմարտություն։ Ազգային-եկեղեցական ժողովի 472 անդամներից կազմված համակարգը ձևավորվել է այնպես, որ արտացոլի ոչ թե մի հատվածի, այլ ամբողջ ժողովրդի կամքը․ 121 ներկայացուցիչ՝ Հայաստանից, 280՝ Սփյուռքից, իսկ մնացածը՝ հոգևոր դասի ներկայացուցիչներից։ Սա պատահական կառուցվածք չէ, սա հաշվարկված հավասարակշռություն է, որը հստակ ասում … Read more

Կաթողիկոսը կանխատեսել էր այն, ինչ այսօր կատարվում է Արցախում պատմամշակութային սրբավայրերի հետ

Այն, ինչ ներկայումս կատարվում է Արցախում հայկական պատմամշակութային սրբավայրերի հետ, աներկբա վկայում է ցեղասպանությունը անարգել ավարտին հասցնելուն ուղղված միջազգային հանցագործության մասին, ինչը և ճիշտ նույն ձեռագրով տեղի է ունեցել Թուրքիայում, այս մասին հայտարարել է Գերագույն հոգևոր խորհրդի անդամ, իրավաբանական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր Գևորգ Դանիելյանը։ Նա նշել է, որ այս եղկելի երևույթը կանխատեսել էր Ամենայն Հայոց Կաթողիկոսը … Read more

Օրենքից վեր՝ հանուն օրենքի – Live News

Երբ գործադիր իշխանությունն իրեն վեր է դասում Սահմանադրությունից և օրենքներից, ճեղքվածք է առաջանում իշխանության և օրինականության միջև։ Այս ընթացքը երկարաժամկետ կտրվածքով թուլացնում է քաղաքացիների վստահությունը և խոցելի դարձնում ինքնիշխանության գաղափարը, որը կառավարության սեփականությունը չէ, այլ պատկանում է ժողովրդին և նրա հաստատություններին։ Ամենավտանգավոր երևույթներից մեկը «պետություն» և «կառավարություն» հասկացությունների խառնուրդն է։ Երբ իշխանավորները խոսում են այնպես, … Read more

Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած պատվիրակությանը – Live News

Ապրիլի 16-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունեց Իսպանիայից ժամանած գործարարների՝ ուղեկցությամբ Իսպանիայի Հայկական Բարեգործական Ընդհանուր Միության (ՀԲԸՄ) և Իսպանիայի Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու եկեղեցական խորհրդի ատենապետ տիար Լևոն Գրիգորյանի։ Հանդիպման ընթացքում պատվիրակության անդամները նշեցին, որ Հայաստան այցի նպատակն է երկու երկրների միջև գործնական կապերի ընդլայնումն ու … Read more

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, քանզի այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանդրական հանցավոր գործողություններին։ Այս մասին ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։ Հիշեցնենք, որ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց … Read more

Երբ խեղաթյուրում և նենգափոխում են պատմությունը – Live News

Այն պնդումը, ըստ որի Հայոց պատմության մեջ չկան նախադեպեր, երբ որևէ եկեղեցական պահանջել է թագավորի կամ իշխանի «հրաժարականը», դիտավորյալ խեղաթյուրում և նենգափոխում է պատմությունը։ 2020 թ․ 44-օրյա պատերազմից հետո, երկրի առջև ծառացած և ահագնացող ներհասարակական լարվածությամբ, արտաքին և ներքին լուրջ մարտահրավերներով պայմանավորված, Վեհափառ Հայրապետը հայրաբար հորդորել է վայր դնել վարչապետի լիազորությունները։ Ինչը, որոշ շրջանակներ խեղաթյուրելով, … Read more

Սուրբ Հովհաննես Մկրտչի մասունքը կբերվի Մխչյան՝ հավատացյալների օրհնության համար

Ապրիլի 11-ին՝ շաբաթ օրը, Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին նշում է Սբ. Հովհաննես Մկրտչի գլխատման հիշատակը։ Այս նվիրական օրը նաև Մասյացոտնի թեմի Մխչյան գյուղի Սբ. Հովհաննես Մկրտիչ եկեղեցու օծման տարեդարձն է, որի առիթով կմատուցվի ուխտի Սուրբ Պատարագ։ Սկիզբը ժամը 10։00։ Վեհափառ Հայրապետի օրհնությամբ Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնից Մասյացոտնի թեմ կբերվի Սուրբ Հովհաննես Մկրտչի սրբազան մասունքը՝ հավատացյալների … Read more

Աղոթում ենք, որ Ամենակալ Տերը օրհնի մայրության բերկրանքին սպասող կանանց և շնորհի որդեծնություն

Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը շնորհավորակն ուղերձ է հղել Ավետման տոնի առիթով։ «Սուրբ Աստվածածնի Ավետման տոնի առիթով Հայրապետական Մեր օրհնությունն ու շնորհավորանքն ենք բերում բարեպաշտ մեր ժողովրդին ի հայրենիս և ի սփյուռս: Հոգեպարար այս տոնը հռչակված է որպես օրհնության օր մայրության բերկրանքին սպասող կանանց։ Եկեղեցիներում, հավարտ Սուրբ Պատարագի, աղոթական մաղթանք է … Read more