Հայտնի են Հայաստանի հավաքականում Եղիշե Մելիքյանի մարզչական շտաբի անդամները

ՀՖՖ-ի մամուլի ծառայությունը հրապարակել է Հայաստանի ազգային հավաքականի նոր մարզչական շտաբը։ Եղիշե Մելիքյանի շտաբում ընդգրկվել են՝ Աղվան Այվազյանը և Ռոման Մոնարյովը՝ որպես գլխավոր մարզչի օգնականներ, Ստեփան Դեմիրճյանը՝ որպես դարպասապահների մարզիչ, Խավիեր Մինյանոն՝ որպես ֆիզպատրաստության մարզիչ։ Սեպտեմբերի 6-ին Հայաստանի հավաքականը Վազգեն Սարգսյանի անվան «Հանրապետական» մարզադաշտում կընդունի Պորտուգալիայի հավաքականին, իսկ երեք օր անց կմրցի Իռլանդիայի ընտրանու հետ։