«Աննախադեպ երեւույթների» շարքից
ՔՊ-ական քարոզչությունը սովորություն ունի տարփողել այս կամ այն երեւույթի «աննախադեպությունը»: «Տեսա՞ք, ինչ համերգ էր: Բա առաջ Հայաստանում համերգներ կազմակերպվե՞լ են»: «Տեսա՞ք, ինչ Վարդավառ էր: Բա առաջներում մարդիկ Վարդավառ տոնո՞ւմ էին»: «Տեսա՞ք, ժողովուրդը խորոված է սարքում, բա եթե խաղաղության դարաշրջան չլիներ, մարդիկ խորոված կսարքեի՞ն»: Նույնը՝ միջազգային հարաբերություններում: «Տեսա՞ք, մեր հզոր վարչապետը զրուցում է աշխարհի հզորների հետ: