Ֆրանսիայի ազգային ժողովում բանաձև կներկայացվի Արցախի քաղաքական առաջնորդների ազատ արձակման վերաբերյալ

Free Armenian Hostages  Լորան Վոկիեն, Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անունից այսօր՝ ժամը 18:00-ին, Ազգային ժողովում կներկայացնի բանաձև, որով կոչ է արվում անհապաղ ազատ արձակել Ադրբեջանի կողմից ձերբակալված Արցախի Հանրապետության քաղաքական առաջնորդներին։

Free Armenian Hostages-ը կոչ է անում ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին․ հայտարարություն

Free Armenian Hostages քաղաքացիական հասարակության շարժումը կոչ է անում Նոբելյան խաղաղության մրցանակի առաջադրողներին վերահաստատել միջազգային իրավունքը և ուշադրության կենտրոնում պահել հայ պատանդներին։ 2026 թվականի Նոբելյան խաղաղության մրցանակի վերջնաժամկետի՝ 2026 թվականի հունվարի 31-ի նախօրեին կապ է հաստատվել աշխարհի ավելի քան 300 հեղինակավոր անձանց հետ, ովքեր իրավունք ունեն առաջադրել Նոբելյան խաղաղության մրցանակի թեկնածուների։ Արշավը նրանց կոչ է արել … Read more

Բաքվում բացառել են Արցախի ղեկավարների ազատ արձակումն ու հանձնումը – Live News

Ադրբեջանի և Հայաստանի միջև երկկողմ համաձայնության համաձայն և մարդասիրության սկզբունքներով առաջնորդվելով՝ չորս անձինք՝ Վագիֆ Խաչատրյանը, Գևորգ Սուջյանը, Դավիթ Դավթյանը և Վիգեն Աբրահամ Էուլջեքջյանը, որոնք Ադրբեջանի քրեական օրենսգրքի տարբեր հոդվածներով մեղավոր էին ճանաչվել և պատիժ էին կրում Ադրբեջանում, փոխանցվել են Հայաստանին։ Այս մասին գրում է ադրբեջանական APA լրատվական գործակալությունը։ Նշվում է, որ չնայած հանրությանը պարզաբանվել են … Read more

Մահացել է Բաքվում գերության մեջ գտնվող Լևոն Մնացականյանի քույրը

Մահացել է Պաշտպանության բանակի նախկին հրամանատար, գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը, այս մասին հայտնում են լրատվամիջոցները։ «Սրտի խորը կսկիծով և ցավով տեղեկացնում ենք, որ եղբոր անօրեն, շինծու մեղադրանքներով բանտարկությանը չդիմանալով, Արցախի կարոտը սրտում կյանքից վաղաժամ հեռացել է գեներալ-լեյտենանտ Լևոն Մնացականյանի քույրը՝ Լարիսա Մնացականյանը»,- գրված է ֆեյսբուքյան էջում։