Թրամփը ԱՄՆ-ին դուրս է բերում ՄԱԿ-ի կլիմայական տասնյակ ծրագրերից

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը որոշում է կայացրել դուրս բերել Միացյալ Նահանգները ՄԱԿ-ի կլիմայի փոփոխության շրջանակային կոնվենցիայից (UNFCCC) և ևս շուրջ 65 միջազգային կազմակերպություններից՝ դրանք համարելով ԱՄՆ շահերին հակասող։ Այս մասին հայտարարել է Սպիտակ տունը։ Ինչպես գրում է բրիտանական The Telegraph-ը, UNFCCC-ն համարվում է կլիմայի փոփոխության դեմ պայքարի գլոբալ համակարգի հիմքը․ այն ընդունվել է 1992 թվականին … Read more

Վարդան Ղուկասյանը կալանավայրից «Արմենիա» ԲԿ է տեղափոխվել. Factor.am

Գյումրի համայնքի ղեկավար Վարդան Ղուկասյանը հունվարի 7-ին «Արմենիա» բժշկական կենտրոն է տեղափոխվել։ Factor TV-ի հարցմանն ի պատասխան այս մասին հայտնեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը։ «Դատաբժշկական փորձաքննություն կա նշանակված դատարանի որոշմամբ, հետազոտություններ պետք է անցնի։ Առողջական վիճակը բարվոք է, կյանքին վտանգ չի սպառնում, բայց ամբողջական պատկերը կիմանանք բոլոր հետազոտություններից հետո»,- ասաց նա։ Հիշեցնենք՝ Ղուկասյանին առաջադրված առաջին մեղադրանքը … Read more

ԱՄՆ-ում բողոքի ցույցեր՝ ICE-ի գործողության ընթացքում սպանված Ռենի Նիկոլ Գուդի մահից հետո

ԱՄՆ-ի Մինեսոտա նահանգի Մինեապոլիս քաղաքում ներգաղթային գործողության ընթացքում ICE-ի (Ներգաղթի և մաքսային վերահսկողության ծառայություն) աշխատակիցը կրակել և սպանել է Ռենի Նիկոլ Գուդին (Renee Nicole Good)։ Կնոջ տարիքը պաշտոնապես չի հաղորդվում։ Դեպքը տեղի է ունեցել Դոնալդ Թրամփի վարչակազմի նախաձեռնած լայնածավալ ներգաղթային խստացված գործողության ժամանակ։ Ըստ հրապարակված տեղեկությունների՝ ICE-ի գործակալը կրակ է բացել գործողության ընթացքում, ինչի հետևանքով … Read more

ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանը ընդունել է Մեծ Բրիտանիայի դեսպան Ալեքսանդրա Քոուլին

Հունվարի 8-ին ՀՀ ԱԽ քարտուղար Արմեն Գրիգորյանն ընդունել է Մեծ Բրիտանիայի և Հյուսիսային Իռլանդիայի Միացյալ Թագավորության արտակարգ և լիազոր դեսպան տիկին Ալեքսանդրա Քոուլին։ Զրուցակիցները քննարկել են անցած տարվա դեկտեմբերին ԱԽ քարտուղարի՝ Միացյալ Թագավորություն կատարած այցի արդյունքները և ձեռք բերված պայմանավորվածությունների կատարման ընթացքը։ Կողմերը գոհունակությամբ անդրադարձել են ՀՀ–ՄԹ երկկողմ բազմաոլորտ հարաբերությունների հետևողական զարգացմանն ու խորացմանը, ինչպես … Read more

Թուրքիայի և Հունաստանի սահմանին զինված բախում է տեղի ունեցել միգրանտների միջև

Թուրքիայի և Հունաստանի սահմանին՝ Մերիչ (Էվրոս) գետի շրջանում, զինված բախում է տեղի ունեցել միգրանտների և մարդկանց մաքսանենգությամբ զբաղվողների միջև։ Միջադեպի հետևանքով մեկ միգրանտ ծանր վիրավորվել է։ Հայտնում է Ermenihaber.am-ը։ Վիրավորը տեղափոխվել է Հունաստանի Դիմետոկա քաղաքի հիվանդանոց, որտեղ ենթարկվել է վիրահատության։ Նրա վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր, կյանքին սպառնացող վտանգը պահպանվում է։ Ըստ նախնական տվյալների՝ միջադեպը կարող … Read more

«Առաջին մարտիկ» թե «առաջին տիկին». ո՞վ է Վենեսուելայի ամենաազդեցիկ կինը՝ Նիկոլաս Մադուրոյի կինը

Վենեսուելայի նախագահ Նիկոլաս Մադուրոյի կինը՝ Սիլիա Ֆլորեսը, Նյու Յորքի դատարանում հայտարարել է, որ ինքը Վենեսուելայի Հանրապետության առաջին տիկինն է և լիովին անմեղ է։ «Ես առաջին տիկինն եմ։ Անմեղ եմ։ Բացարձակապես անմեղ»,-ասել է Ֆլորեսը դատական նիստի ընթացքում, որտեղ նա ներկայացել է ամուսնու հետ միասին՝ այն բանից հետո, երբ ամերիկյան հատուկջոկատայինները հունվարի 3-ին նրանց ձերբակալել էին Կարակասում։ … Read more

Մի շարք մարզերի ավտոճանապարհներին առկա է մերկասառույց • Tribune.am

Հունվարի 8-ին՝ ժամը 17:00-ի դրությամբ, Ապարանի, Արագածի, Ճամբարակի, Մարտունիի, Գավառի, Աբովյանի, Հրազդանի, Նաիրիի, Սիսիանի, Գորիսի, Աշոցքի, Ամասիայի տարածաշրջանների ավտոճանապարհներին տեղ-տեղ մերկասառույց է։ Այս մասին հայտնում է Ճանապարհային դեպարտամենտը։ Միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ավտոճանապարհները բաց են: Ճանապարհաշինարարներն ավտոճանապարհներին իրականացնում են մաքրման և աղ-ավազով մշակման աշխատանքներ:

San Francisco Examiner-ը անդրադարձել է Հայաստանի իշխանությունների միջամտությունների վերաբերյալ «Amsterdam & Partners»-ի զեկույցին

Հեղինակավոր San Francisco Examiner պարբերականը անդրադարձել է «Amsterdam & Partners»-ի նոր զեկույցին, որտեղ ներկայացված են Հայաստանի իշխանությունների կողմից իրականացվող անթույլատրելի միջամտությունները, այս մասին հայտնել է միջազգային իրավապաշտպան Ռոբերտ Ամստերդամը։ «Փաստաթուղթը վերլուծում է Եկեղեցու և իմ վստահորդ, հայ բարերար Սամվել Կարապետյանի դեմ ուղղված քաղաքականացված գործողությունները, որոնք վտանգում են ժողովրդավարական արժեքները»,- նշել է Ամստերդամը։