Բուք, մերկասառույց, ձյուն. ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ

Փրկարար ծառայությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում կան փակ ավտոճանապարհներ։ Փակ են Արագածոտնի մարզում «Ամբերդ» բարձր լեռնային օդերևութաբանական կայանից Ամբերդ ամրոց և Քարի լիճ տանող և Բերդ-Ճամբարակ (բուք) ավտոճանապարհները: Սպիտակի ոլորանները, Նորավան-Լծեն-Տաթև, Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհը փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ Վարդենյաց լեռնանցքը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Ծովագյուղ-Սեմյոնովկա ճանապարհը դժվարանցանելի է։ Ապարանի, Արագածի, Սպիտակի, Թումանյանի, Տաշիրի, Սևանի, Ճամբարակի, Մարտունիի, … Read more

Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա հանգստավայրում հրդեհը խլել է շուրջ 40 մարդու կյանք, վիրավորների թիվը անցնում է 100-ը

Շվեյցարիայի Կրանս-Մոնտանա լեռնադահուկային հանգստավայրում Նոր տարվա գիշերը բռնկված հրդեհը շուրջ 40 մարդու կյանք է խլել, ևս մոտ 115 մարդ ստացել է տարբեր աստիճանի վնասվածքներ։ Դեպքը տեղի է ունեցել «Le Constellation» բարում, որտեղ մարդիկ հավաքվել էին տարեմուտը նշելու համար, հաղորդում են տեղական իշխանությունները։ Դեպքի ականատեսներից մեկը՝ 16-ամյա Ֆրանսիացի Աքսել Կլավիեն, ասել է Associated Press-ին, որ կարողացել … Read more

Գերմանիայում կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման կանոնները՝ բնապահպանական և անվտանգային ռիսկերի պատճառով

Գերմանիայի բնապահպանական կազմակերպությունները կոչ են անում խստացնել հրավառությունների կիրառման վերաբերյալ օրենսդրությունը՝ մատնանշելով դրանց պատճառած լուրջ բնապահպանական և առողջապահական ռիսկերը։ «Մենք կրկին ականատես եղանք շրջակա միջավայրի համար վնասակար քիմիական նյութերի զանգվածային արտանետումների, բարձր փոշային մթնոլորտի և մեծ քանակությամբ աղբի առաջացման»,-հայտարարել է Գերմանիայի «Բնության և կենսաբազմազանության պահպանության միության» (NABU) նախագահ Յորգ-Անդրեաս Կրյուգերը՝ Նոր տարվա գիշերվա հետևանքները գնահատելով … Read more

7 զոհ , տասնյակ վիրավորներ. Իրանում շարունակվում են հակաիշխանական ցույցերը

Իրանում տնտեսական ճգնաժամով պայմանավորված բողոքի ցույցերը տարածվել են նաև դեպի երկրի գյուղական շրջաններ՝ ուղեկցվելով բախումներով և զոհերով։ Իրանական իշխանությունների հայտարարությամբ՝ ցույցերի ընթացքում արձանագրվել է առնվազն յոթ մահ, այդ թվում՝ ինչպես ցուցարարների, այնպես էլ անվտանգության ուժերի ներկայացուցիչների շրջանում։ Այս մասին, վկայակոչելով պաշտոնական աղբյուրներն ու տեղական լրատվամիջոցները, տեղեկացնում է Associated Press-ը։ Ըստ աղբյուրի՝ զոհերից երկուսն արձանագրվել են … Read more

Իլհամ Ալիևը Վաշինգտոնյան փաստաթուղթը բնորոշել է որպես տարածաշրջանային խաղաղության բեկումնային քայլ

Վաշինգտոնյան փաստաթուղթը բեկումնային է դարձել տարածաշրջանում խաղաղության գործընթացի համար։ Այս մասին ամանորյա իր ուղերձում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ «Փաստաթուղթը, որը Վաշինգտոնում նախաստորագրվել է ԱՄՆ նախագահի մասնակցությամբ, դիտարկվում է որպես կարևոր քաղաքական ազդանշան տարածաշրջանի՝ դիմակայության փուլից երկխոսության և համագործակցության անցնելու համար: Ադրբեջանի առաջարկած խաղաղության օրակարգը նոր հնարավորություններ է ստեղծում տարածաշրջանային կոմունիկացիաների բացման, տնտեսական ինտեգրման և … Read more

Amsterdam & Partners ՍՊԸ-ն ողջունում է Սամվել Կարապետյանի կալանքի տնային կալանքով փոխարինման որոշումը

Amsterdam & Partners ՍՊԸ-ն, հանդես գալով որպես հայ գործարար, բարերար և Հայ Առաքելական Եկեղեցու նվիրյալ Սամվել Կարապետյանի միջազգային պաշտպան, ողջունում է դատարանի որոշումը՝ պարոն Կարապետյանի բանտային կալանքը փոխարինել տնային կալանքով։ Թեև այս քայլը կարևոր առաջընթաց է ընթացող իրավական գործընթացում և հնարավորություն է տալիս տոնական օրերն անցկացնել ընտանիքի հետ, ընկերությունը շարունակում է ընդգծել գործի շուրջ առկա … Read more