Շարմազանովը քննադատում է վարչապետի միջամտությունը եկեղեցու գործերին • Tribune.am

Ազգային ժողովի նախկին փոխնախագահ, ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովը գրառմամբ քննադատել է վարչապետի կեցավայրից եկեղեցու բարենորոգման ծրագրի հռչակումը, հարցնելով, թե որտեղ է մնացել «եկեղեցին անջատված է պետությունից» սկզբունքը: «Ո՞ւր մնաց եկեղեցին անջատված է պետությունից սկզբունքը։ Ժողովրդավարական բաստիոնում արդեն վարչապետի կեցավայրից են եկեղեցու բարենորոգման ծրագիր հռչակում։ Միջազգային կառույցներ, ի՞նչ կա… Էսա կգաք, լոլոներ կարտաբերեք նիկոլիզմի ժողովրդավար … Read more

Դատախազությունը տուրիստական 7 ընկերությունների տնօրենների մասին քրեական գործ է ուղարկել դատարան

Դատախազը 2025 թվականի դեկտեմբերի 26-ին, հաստատված մեղադրական եզրակացությամբ, իրավասու դատարան է հանձնել հակամրցակցային գործունեության համար մեղադրվող տուրիստական 7 ընկերությունների տնօրենների վերաբերյալ քրեական վարույթի նյութերը: Այս մասին տեղեկանում ենք Գլխավոր դատախազությունից։ Քննչական կոմիտեում քննված քրեական վարույթով պարզվել է, որ Հայաստանի Հանրապետությունում տուրիստական գործունեություն ծավալող 7 ընկերությունների ղեկավարներ մտադրվել են հակամրցակցային գործունեության միջոցով շուկայից դուրս մղել տուրիստական … Read more

«ՀայաՔվե»-ն դատապարտում է իշխանության և մի խումբ եպիսկոպոսների համատեղ քայլերը Հայ Եկեղեցու դեմ

«ՀայաՔվե» ազգային քաղաքացիական միավորումը հայտարարությամբ խստորեն դատապարտել է իշխող վարչախմբի ղեկավարի և մի խումբ եպիսկոպոսների կողմից համատեղ փաստաթղթի ստորագրումը՝ այն գնահատելով որպես հակասահմանադրական միջամտություն Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին կյանքին և կանոնական հարցերին։ Միավորումը պնդում է, որ այդ գործողությունները քաղաքական բնույթ ունեն, խորացնում են հասարակական պառակտումը և հակասում են եկեղեցին ապաքաղաքականացնելու հայտարարություններին՝ ընդգծելով, որ շարունակելու … Read more

Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին առաքելահիմն է և դա կասկածի ենթակա չէ. Տեր Մարկոս քահանա Մանգասարյան

Տեր Մարկոս քահանա Մանգասարյանը հայտարարությամբ անդրադարձել է Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հիմնադրության հարցին՝ շեշտելով, որ այն առաքելահիմն է՝ հիմնադրված Սուրբ Թադեոսի և Սուրբ Բարդուղիմեոսի կողմից։ «Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցին Առաքելահիմն է. սա նույնքան պարզ է, որքան, որ այն միտքը, թե՝ արևը ծագում է արևելքից և մայր մտնում արևմուտքում։ Սուրբ Թադեոս և Սուրբ Բարդուղիմեոս առաքյալները և՛ … Read more

ԱՄՆ-ն իրավունք չունի անեքսիայի ենթարկել Գրենլանդիան. Դանիայի վարչապետ

Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը, արձագանքելով Գրենլանդիան ԱՄՆ-ի վերահսկողության տակ առնելու վերաբերյալ նախագահ Դոնալդ Թրամփի վերջին հայտարարությանը, հիշեցրել է, որ կղզին հանդիսանում է Դանիայի Թագավորության մաս և կոչ արել Միացյալ Նահանգներին դադարեցնել սպառնալիքները։ «Միացյալ Նահանգները իրավունք չունի անեքսիայի ենթարկելու Դանիայի Թագավորության որևէ ինքնավար մաս՝ լինի դա Դանիան, Գրենլանդիան թե Ֆարերյան կղզիները։ Դանիայի Թագավորությունը և, հետևաբար, Գրենլանդիան … Read more

Իշխանության և «տիրադավերի» քայլերը վտանգում են Հայ Առաքելական Եկեղեցու միասնականությունը. Լևոն Զուրաբյան

ՀԱԿ փոխնախագահ և վարչապետի թեկնածու Լևոն Զուրաբյանը ֆեյսբուքյան գրառմամբ, որը վերնագրել է «Երկրի ժանտախտը», խիստ քննադատության է ենթարկել վարչապետ Նիկոլ Փաշինյանին և մի խումբ հոգևորականների՝ նրանց մեղադրելով օրենքով չնախատեսված լիազորություններ իրենց վերագրելու և Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու կազմաքանդմանն ուղղված գործողություններ նախաձեռնելու մեջ։ «Հայաստանի գերագույն գլխավոր կաշառակեր, թալանչի և ավազակապետ Նիկոլ Փաշինյանը (եթե այս բնութագրումների համար … Read more

Վենեսուելան ԱՄՆ-ին կոչ է անում համագործակցության և երկխոսության • Tribune.am

Վենեսուելայի նախագահի պաշտոնակատար Դելսի Ռոդրիգեսը հայտարարել է, որ երկիրը առաջնահերթ է համարում Միացյալ Նահանգների հետ հավասարակշռված և հարգալից հարաբերությունների ձևավորումը՝ հիմնված ինքնիշխան հավասարության և չմիջամտության սկզբունքների վրա։ Նրա խոսքով՝ Վենեսուելան պատրաստ է Վաշինգտոնի հետ աշխատել համատեղ համագործակցության օրակարգի շուրջ՝ միտված համատեղ զարգացմանը և միջազգային իրավունքի հարգմանը։ Ռոդրիգեսը ընդգծել է, որ Վենեսուելան կողմնակից է խաղաղությանը և … Read more

Թող 2026-ը լինի համախմբման և հաղթանակի տարի. Բագրատ և Արշակ արքեպիսկոպոսների ուղերձը կալանավայրից

Կալանավայրից Սուրբ Ծննդյան և Աստվածհայտնության առթիվ համատեղ ուղերձ են հղել Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանն ու Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը։ Ուղերձում նրանք նշում են, որ 2025 թվականը հայ ժողովրդի համար եղել է հալածանքների և փորձությունների շրջան, որը, սակայն, վերածվել է հոգևոր զորացման և հաստատակամության ճանապարհի։ Նոր՝ 2026 թվականը, նրանց խոսքով, պետք է դառնա համախմբման, հավատքի, արդարության և հաղթանակի … Read more

2026-ը հայտարարենք մեր լավագույն տարբերակը կերտելու տարի. Աննա Հակոբյան • Tribune.am

Աննա Հակոբյանը ֆեյսբուքյան գրառմամբ կոչ է արել 2026 թվականը դարձնել ոչ միայն կրթվելու, այլև անձնային աճի և ինքնակատարելագործման տարի։ Նրա խոսքով՝ ավելի գրագետ, բարի, հանդուրժող, առողջ ու երջանիկ մարդ չեն ծնվում, այլ դառնում են՝ սեփական անձի վրա աշխատելու շնորհիվ։ «2026 թվականը հայտարարենք ոչ միայն կրթվելու, այլեւ՝ մեզանից մեր լավագույն տարբերակը կերտելու տարի։ Ավելի գրագետ, ավելի … Read more

Եկեղեցու դեմ քայլերը սահմանադրական կարգի տապալման օրինակ են. Արթուր Վանեցյան

«Հայրենիք» կուսակցության նախագահ Արթուր Վանեցյանը ֆեյսբուքյան գրառմամբ խիստ քննադատել է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ իշխանությունների վերջին քայլերը՝ դրանք որակելով որպես սահմանադրական կարգի տապալման դասական դրսևորում։ Նրա խոսքով՝ ոչ լեգիտիմ հանձնաժողովների ու «համակարգող խորհուրդների» ձևավորումը փաստացի մեկնարկ է տալիս Եկեղեցու պառակտման գործընթացին, որի բոլոր հետևանքների համար իշխանությունը կրում է ուղիղ պատասխանատվություն։ Վանեցյանը վստահություն է հայտնել, … Read more