Թուրքիան շահագրգռված է Իրանի թուլացմամբ, բայց ոչ պարտությամբ․ Տիգրան Աբրահամյան

ՀՀ ԱԺ «Պատիվ ունեմ» խմբակցության քարտուղար Տիգրան Աբրահամյանի գնահատմամբ՝ Թուրքիան զգուշավոր քաղաքականություն է վարում Իրանի դեմ գործողությունների հարցում։  «Թուրքիայի զգուշավորությունը Իրանի դեմ գործողություններում շատ հասկանալի է։ Անկարային պետք է Իրանի թուլացումը, բայց ոչ պարտությունը։ Թուրքիայում լավ գիտեն, որ եթե Թեհրանը Մերձավոր Արևելքի խաղից դուրս գա, ապա դերակատարային պայքարում Իսրայելն իրենց ուղղությամբ է կենտրոնանալու։ Թուրքիայի քաղաքականությունն այս … Read more

Մարտի 10-14-ը եղանակը Հայաստանում․ սկզբում առանց տեղումների, ապա՝ ձյուն և ձնախառն անձրև

Հանրապետության տարածքում մարտի 10-12-ը, 13-ի գիշերն սպասվում է առանց տեղումների եղանակ։ Մարտի 13-ի ցերեկը, 14-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ․ լեռնային և նախալեռնային շրջաններում՝ ձյան, հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի տեսքով։ Քամին հյուսիսարևմտյան է` 2-5 մ/վ։ Օդի ջերմաստիճանը մարտի 10-ի գիշերը կնվազի ևս 2-4 աստիճանով, մարտի 11-14-ի և՛ գիշերը, և՛ ցերեկն աստիճանաբար կբարձրանա 3-6 … Read more

Թաթոյանի ներկայացրած փաստերը հաստատվել են․ Դավիթ Անանյանը Սուրեն Պապիկյանից պահանջում է ներողություն

«Միասնության թևեր» նախաձեռնության անդամ Դավիթ Անանյանը հայտարարել է, որ անկախ լրագրողների հետաքննությունը հաստատել է Արման Թաթոյանի ներկայացրած փաստերը՝ կապված ադրբեջանական զինված ուժերի կողմից Հայաստանի ինքնիշխան տարածքում հենակետերի առաջբերման հետ։ «Մի քանի օր առաջ Արման Թաթոյանը փաստերով ցույց տվեց, թե ինչպես են ադրբեջանական զինված ուժերը 2025 թվականի օգոստոսին առաջ բերել և ամրացրել իրենց հենակետերը Հայաստանի Հանրապետության … Read more

Իրանի նոր առաջնորդը Լոնդոնում թանկարժեք անշարժ գույք ունի․ Bloomberg

Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնում ունի բարձրարժեք անշարժ գույք։ Ինչպես պարզվել է Bloomberg-ի հետաքննությունից, այաթոլլա Ալի Խամենեի որդուն պատկանում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող բնակարաններ, որոնք ունեն տեսարան դեպի Իսրայելի դեսպանատուն։ Անշարժ գույքի արժեքը գնահատվում է ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։ Բնակարանները գտնվում են շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերում, իսկ առաջին հարկում կան … Read more

Փաշինյանը մասնակցել է Անտոնիու Կոշտայի և Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնած հեռավար հանդիպմանը

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը տեսակոնֆերանսի ձևաչափով մասնակցել է Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիու Կոշտայի և Եվրոպական հանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի նախաձեռնությամբ կազմակերպված հեռավար հանդիպմանը, որի ընթացքում տարածաշրջանի մի շարք երկրների ղեկավարներ քննարկել են Մերձավոր Արևելքի շուրջ ստեղծված իրավիճակը և տարածաշրջանային լարվածության նվազեցման հնարավոր ուղիները։ Քննարկման ընթացքում մասնակիցները մտքեր են փոխանակել ստեղծված իրավիճակի և հանգուցալուծման հնարավորությունների … Read more

ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է. դատախազություն

ԱԱԾ-ի շենքը հրկիզել փորձող անձը կալանավորվել է 2 ամիս ժամկետով: Այս մասին 1Լurer.am-ին հաստատեցին ՀՀ գլխավոր դատախազությունից: Օրեր առաջ համացանցում տեսանյութ էր տարածվել, որում երևում էր, թե ինչպես է մեկ անձ վառվող տարա նետում ԱԱԾ-ի շենքի դարպասներին։

FlyOne-ի Մասկատ–Երևան մարտի 11-ի չվերթը տեղափոխվել է մարտի 12-ին․ավիաընկերություն

FlyOne Armenia ավիաընկերությունը տեղեկացնում է, որ Մասկատ – Երևան երթուղով 2026 թվականի մարտի 11-ին նախատեսված հատուկ չվերթը կտեղափոխվի և կիրականացվի մարտի 12-ին։ Այս մասին տեղեկացնում են ավիաընկերությունից: Նշված չվերթի բոլոր ուղևորների ամրագրումները ավտոմատ կտեղափոխվեն մարտի 12-ի չվերթին։ «Տեղեկացնում ենք նաև, որ մարտի 12-ի չվերթը կլինի տվյալ երթուղով վերջին չվերթը, և առաջիկայում Մասկատ – Երևան երթուղով … Read more

ՆԳՆ քրեական ոստիկանության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել

ՆԳՆ քրեական ոստիկանության կիբեռհանցավորության դեմ պայքարի վարչության ծառայողները հանցավոր գործունեությամբ զբաղվող հերթական «Զանգերի կենտրոնն» են բացահայտել: Այլ մանրամասներ այս պահին չեն հրապարակվել:

Ռոբերտ Ամստերդամը՝ Սամվել Կարապետյանի գործով դատարանի որոշման մասին․ գործընթացը քաղաքական է

Ամերիկացի հայտնի իրավաբան, Սամվել Կարապետյանի միջազգային փաստաբանական թիմի անդամ Ռոբերտ Ամստերդամը հայտարարել է, որ Սամվել Կարապետյանի նկատմամբ տնային կալանքը անփոփոխ թողնելու որոշումը ևս մեկ անգամ ցույց է տալիս գործի քաղաքական բնույթը։ «Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարանի օրեր առաջ կայացրած որոշումը՝ մերժել Սամվել Կարապետյանի փաստաբանական թիմի բողոքը և անփոփոխ թողնել տնային կալանքը, ևս մեկ անգամ հաստատում է այս … Read more

Թող չքնի՝ պերաշկի ուտելով, թող սահմանը ուժեղացնի. սևանցիները՝ Փաշինյանին • Tribune.am

Tribune․am–ը մեդիա իրազեկման հարթակ է, որը նպատակ ունի տրամադրել արագ, օպերատիվ եւ անաչառ տեղեկատվություն, վերլուծել Հայաստանում եւ աշխարհում առկա խնդիրները և կանխատեսելու հետագա զարգացման ուղիները։