Իրանի նոր առաջնորդ Մոջթաբա Խամենեին Լոնդոնում ունի բարձրարժեք անշարժ գույք։ Ինչպես պարզվել է Bloomberg-ի հետաքննությունից, այաթոլլա Ալի Խամենեի որդուն պատկանում են Մեծ Բրիտանիայի մայրաքաղաքում գտնվող բնակարաններ, որոնք ունեն տեսարան դեպի Իսրայելի դեսպանատուն։ Անշարժ գույքի արժեքը գնահատվում է ավելի քան 50 միլիոն ֆունտ ստեռլինգ։
Բնակարանները գտնվում են շենքի վեցերորդ և յոթերորդ հարկերում, իսկ առաջին հարկում կան նաև սպասարկող անձնակազմի համար նախատեսված տարածքներ։ Դրանք գտնվում են Քենսինգթոնի պալատի անմիջական հարևանությամբ։
Հետաքննությունը նաև ցույց է տվել, որ Խամենեին Լոնդոնի հյուսիսում գտնվող Հեմփստեդ շրջանում ունի ևս 11 առանձնատուն։ Լրագրողները պարզել են նաև, որ նա ամբողջ աշխարհում ձևավորել է անշարժ գույքի պորտֆել, որի արժեքը գնահատվում է հարյուրավոր միլիոն ֆունտ ստեռլինգ։
Bloomberg-ի տվյալներով՝ այս գույքի ձեռքբերման համար օգտագործված միջոցները ստացվել են Իրանի կողմից պատժամիջոցները շրջանցելով իրականացվող նավթի վաճառքի ծրագրից։