ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավիրվել է դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները

ԱՊՀ միջխորհրդարանական վեհաժողովը հրավեր է ստացել՝ դիտարկելու Հայաստանում կայանալիք խորհրդարանական ընտրությունները։ ՀՀ խորհրդարանի խոսնակ Ալեն Սիմոնյանի նամակն ուղարկվել է Ռուսաստանի Դաշնության Դաշնային ժողովի նախագահ Վալենտինա Մատվիենկոյին։ Հիշեցնենք, որ Մոսկվան նախկինում պատրաստակամություն էր հայտնել ուղարկել դիտորդներ։

«Զվարթնոց» օդանավակայանում ձերբակալվել է ՌԴ իրավապահների կողմից հետախուզվող 53-ամյա տղամարդը

Համայնքային ոստիկանության «Զվարթնոց» օդանավակայանի բաժնի ծառայողների ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում մարտի 8-ին Երևան-Քիշնև չվերթի ժամանումից հետո ձերբակալվել և բաժին է տարվել 53-ամյա մի տղամարդու։ Նա 2025 թվականի նոյեմբերի 20-ից ՌԴ իրավապահների կողմից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով․ խափանման միջոցը՝ կալանք։

Միրզոյանը և ԱՄՆ պետքարտուղարի տեղակալը քննարկել են տարբեր ուղղություններով ռազմավարական գործընկերության հարցեր

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ, հայտնում են ԱԳՆ-ից։ Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր: Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի … Read more

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ն ներկայացրել է արտակարգ իրավիճակների ոլորտի բարեփոխումների հայեցակարգ

«Առաջարկ Հայաստանին» ՀԿ-ն արտակարգ իրավիճակների վերաբերյալ բարեփոխումների հայեցակարգ է ներկայացրել։ Հայաստանը գտնվում է արտակարգ իրավիճակների բարձր ռիսկայնությամբ աշխարհագրական գոտում, և անհրաժեշտ է մշտապես ունենալ համարժեք պատրաստվածություն, կանխարգելման և արձագանքման համարժեք համակարգեր։ «Առաջարկ Հայաստանին» նախագծի շրջանակներում ներկայացնում ենք քայլեր, որոնց իրականացումը թույլ կտա կարճ ժամանակում էապես ուժեղացնել արտակարգ իրավիճակների կառավարման ոլորտը։ 1. Վերականգնել Արտակարգ իրավիճակների նախարարությունը՝ … Read more

Իրանական հարվածներից վիրավորվել է ամերիկացի 150 զինծառայող. Reuters

Իրանի դեմ Միացյալ Նահանգների նախաձեռնած պատերազմում տասը օրերի ընթացքում վիրավորվել է ամերիկացի 150 զինվորական։ Այս մասին լավատեղյակ երկու աղբյուր հայտնել է Reuters-ին։ Ամերիկյան զինված ուժերում վիրավորների նման թիվ հաղորդվում է առաջին անգամ։ Ավելի վաղ Պենտագոնից հայտնել էին, որ վիրավորների թիվը մոտ 140 է՝ ընդգծելով, որ դրանց մեծամասնությունը փոքր վնասվածքներ են։ Պենտագոնի խոսնակ Շոն Փարնելը տեղեկացրել … Read more

Ադրբեջանից Հայաստան է տեղափոխվում ռուսական հացահատիկի հերթական խմբաքանակը

Մարտի 11-ին Բալաջարի կայարանից Վրաստանի տարածքով դեպի Հայաստան է ուղևորվել ռուսական հացահատիկ տեղափոխող 11 վագոնից բաղկացած բեռնատար գնացք։ Այս մասին հայտնում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Բեռի ընդհանուր քաշը 1023 տոննա է։ Գնացքը Բոյուկ-Քյասիկ կայարանով կշարժվի դեպի Վրաստան, ապա կշարունակի իր ճանապարհը Հայաստան։

Արարատ Միրզոյանը հանդիպել է ԱՄՆ պետքարտուղարի տեղակալ Թոմաս Դինանոյի հետ • Tribune.am

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հանդիպում է ունեցել ԱՄՆ պետքարտուղարի սպառազինությունների վերահսկման և միջազգային անվտանգության հարցերով տեղակալ Թոմաս Դինանոյի հետ: Զրուցակիցները քննարկել են տարբեր ուղղություններով ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության խորացման հարցեր: Արարատ Միրզոյանը և Թոմաս Դինանոն գոհունակությամբ նշել են Միջուկային էներգիայի խաղաղ նպատակներով օգտագործման ոլորտում ՀՀ և ԱՄՆ կառավարությունների միջև համագործակցության մասին համաձայնագրի բանակցությունների ավարտի կապակցությամբ՝ … Read more

Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ որոշակի պայմաններով

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է բանակցություններ վարել Իրանի հետ որոշակի պայմաններով։ Այդ մասին նա ասել է Fox News հեռուստաալիքին տված հարցազրույցում, գրում է Reuters-ը։ Երկուշաբթի երեկոյան տված հարցազրույցում, պատասխանելով Թեհրանի հետ հնարավոր բանակցությունների մասին հարցին, Թրամփը նշել է, որ իր տեղեկություններով՝ Իրանը շատ է ցանկանում սկսել բանակցություններ։ Սակայն նա չի հստակեցրել, … Read more

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանվածին.Եվրոպական միության պատվիրակություն

Ավելի քան 78 միլիոն եվրո․ 2023 թվականից ի վեր ԵՄ-ի հատկացրած բյուջեն՝ աջակցելու Ղարաբաղից տեղահանված հայերի հրատապ մարդասիրական կարիքները հոգալուն և երկարաժամկետ սոցիալ-տնտեսական ինտեգրմանը։Այս մասին հայտնում է Եվրոպական միության պատվիրակությունը Հայաստանում: Նշված գումարից 21.5 միլիոն եվրոն տրամադրվել է Եվրոպական քաղաքացիական պաշտպանության և մարդասիրական օգնության գլխավոր տնօրինության (DG ECHO-ի) միջոցով, 40 միլիոն եվրոն՝ որպես ԵՄ-ի կողմից … Read more

Հեռախոսային խարդախության նոր ալիք Հայաստանում․ Սամվել Մարտիրոսյան

Մեծ ալիք է, շատ մարդիկ են «քաշվում». զգուշացե՛ք: Այդ մասին ֆեյսբուքում տեղադրած տեսանյութում ասել է տեղեկատվության անվտանգության մասնագետ Սամվել Մարտիրոսյանը: «Հատկապես տարիքով մարդիկ են «քաշվում», նրանց թիրախավորում են: Զանգում, ասում են՝ օպերատորից ենք, ռուսերեն են խոսում, իբր՝ այնքան դիմում կա՝ ստիպված մեր Վրաստանի թիմն ենք ներգրավել: Ասում են՝ հեռախոսի մեջ 5G պետք է դնենք, խոսեցնում … Read more