Մոսկվան հաղորդում է Դոնբասում նոր առաջխաղացման մասին

Ռուսաստանի պաշտպանության նախարարությունը հաղորդում է Ուկրաինայի արևելքում արձանագրված նոր առաջխաղացման մասին։ Գերատեսչության փոխանցմամբ՝ վերջին 24 ժամերին ռուսական ստորաբաժանումներին հաջողվել է գրավել Դոնեցկի մարզի Զակոտնոյե և Զապորոժիեի մարզի Ժովտնևոյե բնակավայրերը։ Ռուսաստանի ռազմական գերատեսչությունը նաև պնդում է, որ այս շաբաթասկզբին զորքերի «Հյուսիս» խմբավորումը կարողացել է առաջխաղացում ապահովել Սումիի մարզում՝ գրավելով Կոմարովկա գյուղը։ Ուկրաինական կողմը ռուսական առաջխաղացման մասին … Read more

Ծառայակցին ինքնասպանության է հասցրել. զինվորի մահվան դեպքով ձերբակալված կա. մանրամասներ

Զինծառայողի մահվան դեպքի առթիվ 2026 թվականի հունվարի 14-ին նախաձեռնված քրեական վարույթի նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Այս մասին «Հայկական ժամանակ»-ին հայտնել են Քննչական կոմիտեից՝ հավելելով, որ վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու … Read more

Ռիտա Սարգսյանին իր նվիրած երգը Մհեր Արմենիան հիմա էլ Աննա Հակոբյանին եւ բոլոր առաջին տիկիններին է նվիրում

Aravot.am-ը զրուցել է Հայ Առաքելական եկեղեցին «բարենորոգելու» Նիկոլ Փաշինյանի նախաձեռնությանը միացած վաստակավոր արտիստ Մհեր Արմենիայի հետ: Նա պատմել է, որ առաջիկա ընտրություններին որպես «Ազգի ձայն» կուսակցության առաջնորդ մասնակցելու որոշում չունեն, ՔՊ-ի պարտություն չի ակնկալում եւ անձամբ սատարում է Փաշինյանի խաղաղության օրակարգին: Մեր հարցին՝ իսկ մոտ ապագայում հնարավո՞ր է ընտանիքով տեղափոխվի Կիրանց, որտեղ պատն է բաժանում … Read more

Ռուսաստանը կարող է միջնորդի դեր ստանձնել Իսրայելի և Իրանի միջև

Ռուսաստանն իր միջնորդական կարողություններն է առաջարկում Իսրայելին և Իրանին։ Այս մասին այսօր կայացած հեռախոսազրույցի ժամանակ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը հայտնել է Իսրայելի վարչապետ Բենյամին Նեթանյահուին։ «Ռուսաստանը կողմ է Մերձավոր Արևելքում անվտանգության ամրապնդմանն ու կայունության հաստատմանը ուղղված քաղաքական և դիվանագիտական ջանքերի ակտիվացմանը»,-Կրեմլի մամուլի ծառայության փոխանցմամբ՝ զրույցի ընթացքում նշել է Պուտինը։

Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է. Ալեն Սիմոնյանը՝ լրագրողներին ԱԺ-ից հեռացնելու մասին

Այսօր խորհրդարանական ճեպազրույցի ժամանակ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանն անդրադառնալով ԱԺ-ից ՊՊԾ աշխատակիցների միջոցով լրագրողների հեռացվելուն, ասաց, որ ամեն ինչ օրենքով է արվել. «Օրենքով գրված է, հիմա, օրինակ, ես չեմ կարող թույլ տալ, որ ձեզանից մեկը ներս գա ԱԺ դահլիճ, նստի, լսի ու գնա: Կարգ գոյություն ունի, այդ կարգը խախտվել է»: Նա սկսեց քննադատել լրագրողներին՝ … Read more

«Տեսնում ենք 180 աստիճան փոխված սրբազան»․ Նժդեհ Իսկանդարյանը՝ Փաշինյանին սատարող Վրթանես սրբազանի մասին

«Նախկինում ևս հնարավորություն եմ ունեցել հանդիպելու սրբազանի հետ, քննարկելու տարբեր հարցեր։ Հիմա տեսնում ենք՝ 180 աստիճան փոխված սրբազան։ Այժմ հնարավորություն չեմ ունեցել հանդիպելու և պարզելու՝ ինչն է պատճառը»,-հարցին՝ Արցախի թեմի տեղահանությունից հետո Արցախի թեմի առաջնորդ Վրթանես սրբազանն ի՞նչ քայլեր է ձեռնարկել համախմբելու արցախցիներին և բռնի տեղահանումից հետո բազմաթիվ հավաքներին նա ինչպե՞ս էր արձագանքում, Արցախի ներկայացուցչությունում … Read more

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ. ՔԿ

Զինծառայող Վահան Պետրոսյանի մահվան դեպքի գործով ձերբակալվել է մեկ անձ, հայտնեցին Քննչական կոմիտեից: Մահվան դեպքի առթիվ հունվարի 14-ին նախաձեռնվել էր քրեական վարույթ: Ըստ ՔԿ-ի՝ նախաքննության ընթացքում մեկ անձի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում՝ Քրեական օրենսգրքի 522-րդ հոդվածի 2-րդ մասի 2-րդ և 3-րդ կետերով (զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելը): Վերջինս ձերբակալվել է: Նրա նկատմամբ կալանքը որպես … Read more

«Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով միլիոնավոր պարգևավճարներ ուղղում սեփական գրպանները»

Հունվար 16,2026 13:41 Արժեքների տարբերություն. Կարապետյանները 30 տարի շարունակ բարեգործություն են իրականացնում, Փաշինյանն իր թիմով ճոխ ապրելու համար պետական բյուջեից միլիոնավոր պարգևավճարներ է ուղղում սեփական գրպանները։ Մեկը տալիս է ու ստեղծում, մյուսը՝ վերցնում ու վայելում: Կարեն Կարապետյանը, տարիներ շարունակ աշխատելով պետական համակարգում, երբեք աշխատավարձ չի ստացել, այն ուղղել է մանկատների սաներին և շրջանավարտներին։ «Մեր ձևով» … Read more

Դատավորը հաստատեց Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքի որոշումները

«Մարտի 1»-ի գործի վերաբացումից մեկ տարի անց այսօր Հակակոռուպցիոն դատարանի դատավորը հաստատեց երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի ու նրա նախկին ենթակաների գործով նոր մեղադրանքի որոշումները՝ փաստացի թույլ տալով հանրային մեղադրողին փոխել նախկին պաշտոնյաներ Քոչարյանի, Սեյրան Օհանյանի, Յուրի Խաչատուրովի և Արմեն Գևորգյանի մեղադրանքը: Մեկ տարի առաջ դատախազը միջնորդել էր 2008-ի հետընտրական արյունալի իրադարձությունների գործով նոր՝ պաշտոնական լիազորություններն … Read more

Արդեն ցանկություն չունեմ ՔՊ ցուցակում ընդգրկվելու․ Հայկ Սարգսյան

ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հայկ Սարգսյանը հաստատել է՝ հաջորդ գումարման խորհրդարանում չի լինի խմբակցության կազմում։ ՔՊ-ն մերժել է նրա դիմումը։ «Ես սահմանված կարգով բողոքարկել եմ վարչության որոշումը, ինձ հրավիրել են վարչության նիստի և որևէ ինձ համար ընդունելի պատճառաբանություն կամ ընդհանրապես պատճառաբանություն, որը ես համարում եմ օբյեկտիվ, չի ներկայացվել և իմ դիմումը մերժվել է։ Ես … Read more