Իր ազգային փոքրամասնությունների դեմ Թուրքիայի շարունակական պատերազմի ժամանակագրությունը (1941-2007թթ.)

Թուրքիայի Հանրապետությունը հաճախ իրեն ներկայացնում է որպես քաղաքակրթությունների կամուրջ՝ մի երկիր, որը եզակիորեն տեղակայված է մայրցամաքների, մշակույթների և պատմությունների խաչմերուկում։ Սակայն այս հղկված պատմության հետևում թաքնված է շատ ավելի մտահոգիչ իրականություն․ երկարատև, պետականորեն հաստատված խտրականություն և զանգվածային բռնություններ հույների,  հրեաների և ասորիների նկատմամբ։ Այս ազգային փոքրամասնությունների համայնքները տարիներ շարունակ բախվել են այնպիսի քաղաքականությունների և գործողությունների, … Read more

Կա՛մ 65 միլիոնը գնում է մի փոքր համակարգի սպասարկմանը, կա՛մ 65 միլիոնը դառնում է հազարավոր մարդկանց կյանքի փոփոխություն. Ռուբեն Մխիթարյան

«Մեր ձեւով» շարժման անդամ Ռուբեն Մխիթարյանը ֆեյսբուքյան եթերում հարցնում է. «Վարչապետի աշխատակազմի ծախսերի 65 միլիոնը պե՞տք էր, թե՞ կարող էինք խնայողություն անել, խնայած գումարով, օրինակ, Շիրակի մարզում կարող էինք ստեղծել, եթե ոչ հազարավոր, այլ հարյուրավոր աշխատատեղեր ու այդ դեպքում կտրուկ կնվազեցնեինք գործազրկությունը, կլուծեինք երկրաշարժից տուժած ընտանիքների բնակարանային խնդիրը։ Սա հակադրություն է՝ կա՛մ 65 միլիոնը գնում … Read more

Wizz Air-ի Հայաստան ժամանող ուղևորները մնացել են դրսում՝ խուճապի և անորոշության մեջ

Wizz Air ավիաընկերության հունվարի 9-ին նախատեսված Պրահա–Երևան չվերթի ուղևորներն ահազանգել են, որ մնացել են Պրահայի օդանավակայանում՝ խուճապի և անորոշության մեջ։ Ավիաընկերությունը չեղարկել է չվերթը, առանց պարզաբանելու ինչու և որքան ժամանակով։ «Զրո ինֆորմացիա, զրո կոմունիկացիա հաճախորդի հետ։ Շատ ուղևորներ կային, ովքեր ռեալ իրենց ամբողջ գումարը հանգստի ժամանակ ծախսել էին ու չունեին անգամ ջուր առնելու գումար, ու … Read more

Ձյունիկ Աղաջանյան. «Եկեղեցու դեմ ասպատակումները եւ դրան հիմնավորման տեսք տալը որդեգրած քաղաքականություն է՝ դրսից թելադրված, հստակ ուղղորդվող արեւմտյան կենտրոններից եւ թուրք-ադրբեջանական պահանջներից»

ՀՀ արտակարգ եւ լիազոր դեսպան Ձյունիկ Աղաջանյանն այսօր «Հայելի» ակումբում կրկին անդրադարձավ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու շուրջ տեղի ունեցող իրադարձություններին։ Ձյունիկ Աղաջանյան «Երբ որ արդեն փորձ էր արվում եկեղեցու դեմ այս ասպատակումները որոշակի ալիքի վերածել եւ դրան հիմնավորման տեսք տալ, ես հստակ նշել եմ, որ սա որդեգրած քաղաքականություն է՝ դրսից թելադրված, հստակ ուղղորդվող արեւմտյան կենտրոններից … Read more

ՔՊ վարչությունը որոշել է՝ ում թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում. տեսանյութ

Հունվարի 13-ին տեղի է ունեցել «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության վարչության նիստ, որը վարել է վարչության նախագահ, ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Քննարկումների արդյունքում ՔՊ վարչությունը որոշել է ԱԺ ՔՊ խմբակցությանն առաջարկել, որ Մարտին Գալստյանի թեկնածությունն առաջադրի ԿԲ նախագահի պաշտոնում: Մի մոռացեք կիսվել Ձեր ընկերների հետ

Վաշինգտոնում կայացավ Ռուբիո-Միրզոյան հանդիպումը, հաստատվեց TRIPP-ի վերաբերյալ հայտարարություն

Այսօր Վաշինգտոնում կայացել է Միացյալ Նահանգների պետքարտուղարի և Հայաստանի արտգործնախարարի հանդիպումը, Մարկո Ռուբիոն և Արարատ Միրզոյանը հաստատել են «Թրամփի ուղի՝ հանուն միջազգային խաղաղության և բարգավաճման» (TRIPP) ծրագրի համար Հայաստան-ԱՄՆ կենսագործման շրջանակի վերաբերյալ համատեղ հայտարարությունը: Հայաստանի արտգործնախարարության պաշտոնական հաղորդագրության համաձայն՝ հանդիպման ժամանակ Միրզոյանը և Ռուբիոն գոհունակությամբ ընդգծել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման և պայմանավորվածությունների կյանքի կոչման … Read more

Սա՞ է ձեր «բարենորոգումը». Երբ կարգալույծ արվեք, այս ամենի մասին բացեիբաց կխոսենք. Սամվել դպիր Գրիգորյան

Սամվել դպիր Գրիգորյանի ֆեյսբուքյան գրառումը ԱՄՈԹԱՆՔ ՔԱՀԱՆԱՆԵՐԻՆ, ՍԱՐԿԱՎԱԳՆԵՐԻՆ Ու ԴՊԻՐՆԵՐԻՆ ՊԱՐՏԱԴՐԱՆՔԻ ԵՆԹԱՐԿՈՂ ՏԻՐԱԴԱՎ ԹԵՄԱԿԱՆ ԱՌԱՋՆՈՐԴՆԵՐԻՆ Ամոթ այն թեմի «բարենորոգիչ» առաջնորդին, ով. 1.Հրահանգում է քահանային, որ զեղչի Վեհափառ Հայրապետի անունը Պատարագի ընթացքում: 2.Հրահանգում է քահանային, որ Պատարագի ընթացքում նա զեղչի Կաթողիկոսի և իր իսկ առաջնորդի անունը և չաղոթի երկուսի համար էլ: 3.Հրահանգում է քահանային, որ նա … Read more

«2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է». Հասմիկ Հակոբյան. «Ա1+»

«Մենք ինքնիշխան երկիր ենք, մեր որոշումներն ինքներս ենք ընդունում և դրանց համար որևէ դաբրո չենք ստանում։ 2018-ից այս կողմ մենք դաբրոներ չենք ստանում։ Միգուցե այլ երկրներին դուր չի գալիս, բայց ճիշտը դա է»,- «Ա1+»-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Հասմիկ Հակոբյանը՝ խոսելով ռուս լրագրող Սոլովյովի վերջին հայտարարության մասին, թե ինչպես Ուկրաինայում, Հայաստանում էլ … Read more

Գրենլանդիան վաճառքի ենթակա չէ, կղզին չի ցանկանում դառնալ ԱՄՆ-ի մաս. Յենս-Ֆրեդերիկ Նիլսեն

Գրենլանդիան չի ցանկանում ԱՄՆ-ի մաս կազմել, կղզին ձգտում է մնալ Դանիայի կազմում և խաղաղ համագործակցություն զարգացնել ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի հետ։ Այս մասին Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենի հետ համատեղ մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարել է Գրենլանդիայի վարչապետ Յենս-Ֆրեդերիկ Նիլսենը։ «Մեր նպատակն ու ցանկությունը խաղաղ երկխոսությունն է՝ ուղղված համագործակցությանը, միջազգային իրավունքին և սեփական տարածքի նկատմամբ մեր իրավունքին»,- ասել … Read more

Խաղաղություն կլինի, երբ մեր տարածքը լիովին ազատագրված կլինի ադրբեջանական օկուպացիայից. քաղտեխնոլոգը՝ Թաթոյանի դիտարկումների մասին

The Washington times պարբերականի իր հոդվածում «Միասնության թեւեր» քաղաքական նախաձեռնության հիմնադիր ղեկավար, Իրավունքի եւ արդարության կենտրոն «Թաթոյան» հիմնադրամի տնօրեն, ՀՀ մարդու իրավունքների նախկին պաշտպան Արման Թաթոյանը գրել էր, որ Հայաստանի ինքնիշխան տարածքներն օկուպացիայից ազատելը չպետք է թողնել հետագային եւ մոռացության մատնել, բանակցությունների ժամանակ ձևացնել, թե բռնությամբ տարածքների զավթումը գոյություն չունի: Նաեւ նշել էր, որ խաղաղություն … Read more