Ռոմանոս Պետրոսյանը փորձեց սրբագրել Նիկոլ Փաշինյանին․ Դավիթ Ղազինյան

ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանն այսօր կայացած մամուլի ասուլիսում ասաց «մառազմ կլինի» մեկնաբանելը, թե Սամվել Կարապետյանի գլխավորած ՀԷՑ-ը ներդրումներ չի արել։ Հիշեցնենք, երեկի իր ճեպազրույցում նման հայտարարություն էր արել Նիկոլ Փաշինյանը։ «Սրա մեկնաբանությունը հերքում են անգամ իրենք։ Այսօր ՀԷՑ ժամանակավոր կառավարիչը փորձեց սրբագրել իր ղեկավարի արած հայտարարությունը, բայց հո չի կարող ասել՝ այդպիսի բան չկա։ Իր … Read more

Լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման․ Հովիկ Աղազարյան

ՔՊ-ից հեռացված պատգամավոր Հովիկ Աղազարյանի ֆեյսբուքյան գրառումը ՄԱՍԿ վարչության կողմից լիազորված եմ ներկայացնել մեր պատկերացումները ընդդիմադիր դաշտի հնարավոր համախմբման համար` հանուն մեր պետության առջև ծառացած մարտահրավերների կառավարման։ Հայաստանի Հանրապետության Սահմանադրության և Օրենսդրության սահմաններում 2026 թվականի Ազգային Ժողովի ընտրությունների արդյունքում իշխանափոխություն իրականացնելու և ժամանակավոր հավասարակշռված կառավարություն ձևավորելու ճանապարհային քարտեզ ՀՀ-ում քաղաքական դաշտը պայմանականորեն կարելի է բաժանել … Read more

Քիչ անց Խամենեին հանդես կգա ճառով

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ այաթոլա Ալի Խամենեին քիչ անց երկրի պետական հեռուստատեսության եթերում հանդես կգա հատուկ ուղերձով։ Այս մասին հաղորդում է Reuters գործակալությունը՝ պետական հեռուստաընկերության լուրերի թողարկումը վկայակոչելով։ «Խամենեիի ելույթը նվիրված կլինի վերջին օրերին ահաբեկչական հարձակումներին»,- հաղորդել է Իրանի հեռուստատեսությունը։ Դրան զուգահեռ համացանցի ազատության սահմանափակումների մոնիտորինգով զբաղվող Netblocks կազմակերպության տվյալներով Իրանն ավելի քան 12 ժամ … Read more

Ալիևի համար Հայաստանի հետ սահմանին առկա հրադադարն ուղղակի հետեւանք է հայկական կողմի կամավոր միակողմանի զիջումային քաղաքականության. Գոհար Մելոյան

«Պառլամենտարիզմի զարգացման միջազգային կենտրոն» ՀԿ ղեկավար, սահմանադրագետ Գոհար Մելոյանի ֆեյսբուքյան գրառումը Օրեր առաջ տված հարցազրույցում Ադրբեջանի նախագահը շեշտեց՝ չկա միջազգային իրավունք, կա միայն ուժի իրավունք։ Միջազգային իրավունքի բացակայության մասին խոսող երկրի ղեկավարի հետ խաղաղության մասին ցանկացած խոսակցություն, այն էլ՝ Հայաստան–Ադրբեջան ուժերի ներկայիս դասավորվածության պայմաններում, պատրանք է և լավագույն դեպքում՝ ինքնախաբեություն։ Ակնհայտ է, որ Ալիևի համար … Read more

Սիրիայի նախագահ Շարաան հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ

Սիրիայի ժամանակավոր նախագահ Ահմեդ ալ-Շարաան այսօր հանդիպել է Եվրահանձնաժողովի նախագահ Ուրսուլա ֆոն դեր Լայենի հետ Այս մասին հաղորդում են պետական լրատվամիջոցները: Ֆոն դեր Լայենը տարածաշրջանային այց է իրականացնում՝ Եվրոպական խորհրդի նախագահ Անտոնիո Կոստայի հետ միասին: Այս այցին նախորդում են Հալեպ քաղաքում կառավարական ուժերի և քուրդ զինյալների միջև մի քանի օր տևած մահացու բախումները: 2024 թվականի … Read more

Այս տարի ատոմակայանը 150 օր չի աշխատելու. Արթուր Ղազինյան

Տարեվերջին Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովը նիստ գումարեց և հայտարարեց, որ սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանում, բայց այստեղ կա մի քանի խնդիր․ այսօր մամուլի ասուլիսի ժամանակ հայտարարեց ՀԷՑ-ի գլխավոր տնօրենի նախկին պաշտոնակատար Դավիթ Ղազինյանը։ Նա հիշեցրեց, որ այս տարի ատոմակայանը 150 օր չի աշխատելու։ «Կանխատեսվել է 12.7 մլրդ դրամի այլ ֆինանսական եկամուտ։ Նախորդ տարի ատոմակայանը … Read more

ՌԴ ԶՈՒ-ն հաստատել է՝ Ռուսաստանն Ուկրաինայի ուղղությամբ «Օրեշնիկ» գերձայնային հրթիռ է արձակել

ՌԴ զինված ուժերը հայտարարել է, որ ռուսական գերձայնային «Օրեշնիկ» հրթիռ է արձակել Ուկրաինայում գտնվող թիրախի ուղղությամբ․ գրում է Reuters գործակալությունը։ Ռուսական կողմը նշում է, որ հրթիռի արձակումն արվել է՝ ի պատասխան նախագահ Վլադիմիր Պուտինի նստավայրերից մեկի վրա ուկրաինական անօդաչու սարքով հարձակման փորձի։ Նստավայրի վրա անօդաչու սարքով հարձակման փորձի մասին տեղեկությունը Կիևը սուտ է անվանել։ Նշվում … Read more

Տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում․ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության առաջարկը

Չնայած Հայաստանում երիտասարդությունը ներկայացվում է որպես ապագա, բայց իրականում այն արդեն նվազող ռեսուրս է։ «Միասնության թևեր» քաղաքական նախաձեռնության անդամ Վարդան Փաշայանի խոսքով՝ տարեցների թիվը մեր երկրում գնալով ավելանում է, իսկ աշխատող երիտասարդների թիվը՝ քչանում։ Դա նշանակում է, որ երիտասարդների վրա դրված սոցիալական բեռն առաջիկայում ավելանալու է։ Բացասական պատկերի վրա ազդում է հատկապես արտագաղթը։ Արտագաղթողների մեծ … Read more

Ինչո՞ւ է հետաձգվել Երեւանի ՋԷԿ-ի ու ԲԷՑ-ի պարտավորությունների մարումը, որտեղի՞ց է ԱԷԿ-ին տրամադրվելու 12,7 միլիարդ դրամ․ Դավիթ Ղազինյան

Հանրային ծառայությունների հանձնաժողովի հայտարարությունը՝ 2026 թվականին սպառողների համար էլեկտրաէներգիայի սակագինը չի բարձրանալու, ՀԷՑ նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանի կարծիքով, խնդրահարույց է։ Այսօր կայացած մամուլի ասուլիսում նա անդրադարձավ այդ հայտարարության խնդրահարույց ասպեկտներին՝ մանրամասնելով, որ էներգոհամակարգի ամբողջ բալանսը դրական եւ բացասական դրսեւորումներ ունի․ «Այսինքն, ինչ-որ կազմակերպություններ ունենում են ֆինանսական կորուստներ, ինչ-որ կազմակերպություններ՝ ֆինանսական ձեռքբերումներ։ Հանձնաժողովի տված տեղեկանքով ստացվում … Read more

Զելենսկին հայտարարել է, որ ռուսական ԱԹՍ-ն վնասել է Կիևում Կատարի դեսպանատան շենքը

Ուկրաինայի վրա գիշերային հարձակումների ժամանակ ռուսական անօդաչու թռչող սարքը վնասել է նաև Կիևում գտնվող Կատարի դեսպանատան շենքը, – այս մասին այսօր հայտարարել է Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին։ Կատարի դեսպանատնից զատ, Կիևում վնասվել է 20 բնակելի շենք, առնվազն 4 զոհ կա, հայտնել է Զելենսկին: Կիևում ռուսական հարվածների հետևանքները՝ լուսանկարներով.