Երևան-Երասխ ավտոճանապարհին բախվել են ավտոմեքենաներ․ կան տուժածներ

Հունվարի 2-ին, ժամը 12։04-ին Արարատի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Երասխ ավտոճանապարհին՝ Այգավան գյուղի կամրջի մոտակայքում, տեղի է ունեցել ՃՏՊ, կա տուժած․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Երևան-Երասխ ավտոճանապարհի 45-րդ կմ-ին բախվել են «Opel» … Read more

Ադրբեջանի նախագահի օգնական․ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»․ News.am

«Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն է ցուցադրել մեր խաղաղ օրակարգին»։ Այս մասին The Washington Times-ի հետ զրույցում հայտարարել է Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը։ «Ադրբեջանի և Հայաստանի կառավարությունները մեծ ջանքեր են գործադրում խաղաղության ամրապնդման համար։ Բայց Կոնգրեսի որոշ անդամներ միանգամայն անհարկի և հակասություններ առաջացնող օրենսդրական ակտեր են ներկայացնում։ Ցավոք, Բայդենի և Բլինքենի վարչակազմում մենք ունեցել ենք … Read more

ՀՀ ԱԳՆ-ն ցավակցություն է հայտնել Շվեյցարիայի հանգստավայրերից մեկում հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին

Հունվար 02,2026 13:24 «Մենք խորին ցավակցություն ենք հայտնում հունվարի 1-ին Կրան Մոնտանայում տեղի ունեցած ողբերգական հրդեհի ժամանակ կյանքը կորցրածների ընտանիքներին և սիրելիներին։ Մաղթում ենք վիրավորներին արագ ապաքինում և մեր համերաշխությունն ենք հայտնում այս վշտի պահին», – նշված է X-ում ՀՀ ԱԳՆ-ի էջում։ Հիշեցնենք՝ հունվարի 1-ի առավոտյան Շվեյցարիայի Ալպյան հայտնի լեռնադահուկային հանգստավայրերից մեկում՝ Կրան Մոնտանայում, ողբերգություն … Read more

Վրաստանում պլաստիկե որոշակի իրերի օգտագործման արգելք է սահմանվել

Վրաստանի շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարությունը տեղեկություն է տարածում որոշ պլաստմասսայից պատրաստված, սննդամթերքի հետ շփման համար նախատեսված իրերի օգտագործման արգելքի վերաբերյալ, որը ուժի մեջ է մտնում 2026 թվականի հունվարի 1-ից։ «Շրջակա միջավայրի պաշտպանության և գյուղատնտեսության նախարարության նախաձեռնությամբ Վրաստանի կառավարությունը փոփոխություններ է կատարել 2022 թվականի հունիսի 8-ի №304 որոշման մեջ՝ «Սննդամթերքի հետ շփման համար նախատեսված … Read more

Բաքուն ՀՀ կառավարությունից բացի, նաև «հայ ժողովրդի հետ է խաղաղություն կառուցում». Հաջիև

Ադրբեջանը «խաղաղություն է կառուցում ոչ միայն Հայաստանի, այլև հայ ժողովդրի հետ», հայտարարել է այդ երկրի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը: Նա այս մասին խոսել է՝ անդրադառնալով Ադրբեջանի փորձերին՝ կարգավորել տնտեսական հարաբերությունները Հայաստանի հետ: Հաջիևը նշել է նավթամթերքների արտահանումը Հայաստան և հացահատիկի տարանցման համար ստեղծված պայմանները: Ըստ Հաջիևի՝ սիմվոլիզմից բացի, կան իսկապես կարևոր աշխարհաքաղաքական նրբերանգներ։ Հայաստանում արդեն … Read more

Ադրբեջանն ու Հայաստանը աննկատ հեռանում են Մոսկվայից և մոտենում Վաշինգտոնին Թրամփի խաղաղության համաձայնագրից հետո․ The Washington Times

Թրամփի միջնորդությամբ Ադրբեջանի և Հայաստանի միջև կնքված խաղաղության համաձայնագիրը վերաձևավորում է Հարավային Կովկասը և առաջ է մղում ԱՄՆ ռազմավարական շահերը. գրել է The Washington Times-ը։ Օգոստոսին ստորագրված Վաշինգտոնյան համաձայնագրերը բացեցին կարևորագույն տրանսպորտային միջանցքներ և խորացրին ԱՄՆ գործընկերությունն այն տարածաշրջանում, որտեղ երկար ժամանակ գերիշխում էին Ռուսաստանը և Իրանը։ «Թրամփի վարչակազմը մեծ նվիրվածություն ցուցաբերեց մեր խաղաղության օրակարգին», … Read more

Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը կմիջամտի, եթե Իրանը դաժանորեն ճնշի խաղաղ ցույցերը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ եթե Իրանը սկսի կրակել և դաժանորեն սպանել խաղաղ ցուցարարներին, Միացյալ Նահանգները օգնության կհասնի: Իրանում մի քանի օր է, ինչ բողոքի ցույցեր են, կան զոհեր և ձերբակալվածներ: «Մենք պատրաստ ենք», – ասել է Թրամփը:

Եթե Իրանը կրակ բացի, ԱՄՆ-ն օգնության կհասնի ցուցարարներին. Թրամփ

«Եթե Իրանը կրակ բացի և բռնությամբ սպանի խաղաղ ցուցարարներին, ինչը նրանց սովորույթն է, Ամերիկայի Միացյալ Նահանգները կգա նրանց օգնության։ Մենք լիովին պատրաստ ենք և կարող ենք անմիջապես գործի անցնել։ Շնորհակալություն այս հարցին ուշադրություն դարձնելու համար», – Truth Social-ում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը … Read more

Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ձեռքերին հատուկ միջոցներ է օգտագործում կապտուկները թաքցնելու համար

Թրամփը բացահայտ խոսել է իր առողջության և սովորությունների մասին։ The Wall Street Journal-ին տված հարցազրույցում ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը խոստովանել է, որ ձեռքերին հատուկ միջոցներ է օգտագործում կապտուկները թաքցնելու համար, ինչը նա բացատրել է արյունը նոսրացնելու համար ասպիրինի ամենօրյա բարձր դեղաչափ ընդունելով: Այնուամենայնիվ, նա նշել է, որ բժիշկների առաջարկություններին հակառակ՝ դեղաչափը նվազեցնելու մտադրություն չունի: Թրամփը … Read more

«Թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց. Shamshyan.com

Shamshyan.com. Դեկտեմբերի 31-ին «Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը: Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել ընտանիքի 6 անդամներ։ Պարզվել է, որ … Read more