Պուտինի նստավայրի վրա «գրոհած» անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ-ին

Հունվար 02,2026 11:44 ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի նովգորոդյան նստավայրի վրա ուկրաինական հարձակման ժամանակ խոցված ուկրաինական զինված ուժերի անօդաչու թռչող սարքի տվյալները փոխանցվել են ԱՄՆ դեսպանատան ռազմական կցորդի գրասենյակի ներկայացուցչին: Հայտնում է Իզվեստիան, հղում անելով Ռուսաստանի պաշտպանության նախարարությանը։ Նշվում է, որ Ռուսաստանի Գլխավոր շտաբի գլխավոր հետախուզական վարչության պետը Մոսկվայում հանդիպել է ԱՄՆ ռազմական կցորդի հետ և … Read more

«Աշխարհը որակազրկեց ռուս մարզիկներին, արգելեց նույնիսկ Դոստոևսկուն, բայց ընդունեց Նեթանյահուին». Էրդողանի որդին Գազայում տեղի ունեցողը ցեղասպանություն է որակում

Տասնյակ հազարավոր մարդիկ Ստամբուլում դուրս են եկել փողոց՝ դատապարտելու Գազայում տիրող հումանիտար ճգնաժամն ու բռնությունը։ Երթերը սկսվել են մի քանի պատմական մզկիթներից, այդ թվում՝ Սուրբ Սոֆիայի տաճարից։ Այժմ Գալաթա կամրջի մոտ համախմբված ցուցարարները, որոնց թվում կան տարբեր քաղաքական հայացքներ ունեցող անձինք, նոր տարվա առաջին օրը իրենց աջակցությունն են հայտնել պաղեստինցի ժողովրդին։ Բողոքի մասնակիցները պահանջում են … Read more

Սպիտակ-Գյումրի ճանապարհը փակ է սաստիկ բքի հետևանքով

‼️ՈւշադրությունՀունվարի 2-ին՝ ժամը 10:55-ի դրությամբ, սաստիկ բքի պատճառով Սպիտակ-Գյումրի ավտոճանապարհը փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար։ Հունվարի 2-ին՝ ժամը 10:35-ի դրությամբ, Սպիտակ-Գյումրի, Նորավան-Լծեն-Տաթև, Վանաձոր -Դիլիջան ավտոճանապարհները փակ են կցորդով տրանսպորտային միջոցների համար։ «Զանգերից» դեպի Սիսիան ավտոճանապարհը կցորդով տրանսպորտային միջոցների համար փակ է, մյուս տրանսպորտային միջոցների համար՝ դժվարանցանելի։ Թթուջուր-Նավուր ավտոճանապարհը և Վարդենյաց լեռնանցքը փակ են … Read more

Արտակարգ դեպք՝ Լոռիում, «թnւնավորում շմnլ գազից» ախտորոշմամբ ընտանիքի 6 անդամներ տեղափոխվել են Սպիտակի հիվանդանոց

«Սպիտակ» բժշկական կենտրոնի բժիշկների շնորհիվ հնարավոր է եղել փրկել ընտանիքի 6 անդամների կյանքը։ Դեկտեմբերի 31-ին արտակարգ դեպք է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 04։50-ի սահմաններում ՀՀ Ներքին գործերի նախարարության ոստիկանության համայնքային ոստիկանության գլխավոր վարչության Սպիտակի բաժնում օպերատիվ տեղեկություն է ստացվել, որ գյուղերից մեկից գազից թունավորվելու հետևանքով «թունավորում շմոլ գազից» ախտորոշմամբ «Սպիտակ» բժշկական կենտրոն են տեղափոխվել … Read more

Իրանում մեկնարկած ցույցերն արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը

«Իրանն այսօր». Իրանում դեկտեմբերի 28-ին մեկնարկած ցույցերը արդեն ընդգրկել են երկրի 31 նահանգների շուրջ կեսը։ Դրանք սկսվել են Իրանի ազգային արժույթի՝ ռիալի արժեզրկման պատճառով։ 📍Ռիալի փոխարժեքը վերջին ամիսներին շարունակաբար նվազում էր․ դեռ մարտի վերջին այն հատել էր «1 միլիոն ռիալ 1 դոլարի դիմաց» սահմանը, հետո որոշակիորեն կարգավորվել, և նորից սեպտեմբերից շարունակել էր անկում ապրել, իսկ … Read more

Խոշոր վթար Եղվարդ – Երևան մայրուղում, վիրավորները տեղափոխվել են հիվանդանոց․ Լուսանկար ·

Հունվարի 1-ին, ժամը 22։14-ին Կոտայքի մարզային փրկարարական վարչության ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհին 5-րդ կմ-ի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ բախվել են երկու ավտոմեքենա․ անհրաժեշտ է փրկարարների օգնությունը։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Պարզվել է, որ Եղվարդ-Երևան ավտոճանապարհի 5-րդ կմ-ին բախվել են … Read more

Կարգալույծի «Նռնօրհնեքին» քաղաքացիները դուրս են եկել եկեղեցուց․ Մանրամասներ միջադեպից․ Լուսանկարներ

2025թ. դեկտեմբերի 31-ին Թալինի Սուրբ Աստվածածին Եկեղեցում Թալինի համայնքապետի կազմակերպմամբ, երբ փորձել է «Նռնօրհնեքի» կարգը կատարել կարգալույծ եղած Արամայիս Թախմազյանը, հավատավոր ժողովուրդը, ինչպես նաև դպիրները և հոգևորականները դուրս են եկել, բացի համայնքապետի հետ եկած վարչական ռեսուրսից: Հավատացյալներն այդ ընթացքում սպասել են դրսում, մինչև կարգալույծի կատարած չարարողության ավարտը, որից հետո Տեր Հայկ քահանա Սահակյանի և Տեր … Read more

Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո

Նիկոլ Փաշինյանի երբեմնի աջակից, «Փյունիկ» հիմնադրամի նախագահ Գաբրիել Ջեմբերջյանը շարունակում է պատարագների մասնակցել նույնիսկ Փաշինյանի՝ եկեղեցու դեմ արշավի ակտիվ փուլ մտնելուց հետո։ Դեկտեմբերի 18-ին մինչև Փաշինյանի աջակիցների մագլցում էին Մայր աթոռի ճաղերին, դռներին ու անգամ գերեզմանների վրա, Ջեմբերջյանը Մայր աթոռում ժամերգության էր մասնակցում։ Ջեմբերջյանը ներկա էր նաև ամանորի գիշերը Ամենայն Հայոց Կաթողիկոսի հանդիսապետությամբ Միածնաէջ Մայր Տաճարում … Read more

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ

Ռուսաստանն ու Ուկրաինան միմյանց մեղադրում են ամանորյա տոներին խաղաղ բնակիչների վրա հարձակվելու մեջ: Մոսկվան պնդում է, որ Ուկրաինան հարվածել է Խերսոնի ռուսական կողմից գրավված հատվածում գտնվող հյուրանոցին, որի հետևանքով, ըստ հաղորդման, 24 մարդ է զոհվել: Կիևը հայտարարում է, որ ևս մեկ լայնածավալ հարձակում է տեղի ունեցել իր էներգամատակարարման վրա: «Նոր տարում Ռուսաստանը միտումնավոր պատերազմ է … Read more

Բրազիլիայի նախկին նախագահին վիրահատությունից հետո կրկին տեղափոխել են կալանավայր

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից և կրկին տեղափոխվել բանտ, հայտնում են տեղական լրատվամիջոցները: Նախկին ղոկավարը սեպտեմբերին դատապարտվեց 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջում նախապատրաստելու համար: Գերագույն դատարանի դատավորը նախօրեին մերժել է Բոլսոնարուի փաստաբանների խնդրանքը՝ թույլ տալ նախկին նախագահին պատիժը կրել «մարդասիրական տնային կալանքի տակ»: Բոլսոնարուն, ով … Read more