Բրազիլիայի նախկին նախագահին վիրահատությունից հետո կրկին տեղափոխել են կալանավայր

Բրազիլիայի նախկին նախագահ Ժաիր Բոլսոնարուն հինգշաբթի դուրս է գրվել հիվանդանոցից և կրկին տեղափոխվել բանտ, հայտնում են տեղական լրատվամիջոցները:

Նախկին ղոկավարը սեպտեմբերին դատապարտվեց 27 տարվա ազատազրկման՝ 2022 թվականի նախագահական ընտրություններում պարտվելուց հետո հեղաշրջում նախապատրաստելու համար:

Գերագույն դատարանի դատավորը նախօրեին մերժել է Բոլսոնարուի փաստաբանների խնդրանքը՝ թույլ տալ նախկին նախագահին պատիժը կրել «մարդասիրական տնային կալանքի տակ»:

Բոլսոնարուն, ով 2018-ի նախընտրական քարոզարշավի ընթացքում դանակահարվել էր որովայնի շրջանում, բազմիցս ենթարկվել է հոսպիտալացման և հարձակման հետ կապված վիրահատությունների:

Անցյալ շաբաթ նախկին նախագահը հոսպիտալացվել էր, փաստաբանների խոսքով, վիրաբուժական միջամտությունների համար:

Leave a Comment