Նոր շինծու գործ է Վեհափառի նկատմամբ․ Արա Զոհրաբյան

Ամենայն Հայոց Կաթողիկոսը Արարատյան Հայրապետական թեմի առաջնորդական փոխանորդության և կաթողիկոսության տարիներին իր անձնական միջոցներով՝ այդ թվում նվիրատուների կողմից տրամադրված ֆինանսներով, ձեռք բերված մի շարք բնակարաններ հատկացրել է տարբեր հոգևորականների, ինչպես նաև «Շողակաթ» հեռուստաընկերության տնօրենին, ով երկար տարիներ աշխատել է Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի համակարգում․ ABC Media-ի հետ զրույցում ասել է փաստաբան Արա Զոհրաբյանը։ Զոհրաբյանը ընդգծում … Read more

Գողացված բջջայինի պատյանում նաև գումար կար․ Ավանի համայնքային ոստիկանների բացահայտումը

Հունվարի 11-ին Համայնքային ոստիկանության Ավանի բաժնում հաղորդում տվեց մի կին․ սննդի կետերից մեկում գողացել էին նրա բջջային հեռախոսը, որի պատյանում կար նաև 200 դոլար։ Նախաձեռնվեց քրեական վարույթ, իրականացվեցին անհրաժեշտ գործողություններ, իսկ Ավանի համայնքային ոստիկանների օպերատիվ-հետախուզական միջոցառումներն արդյունք տվին հինգ օր անց։ Պարզվեց, որ բջջայինն ու գումարը գողացել է Էջմիածնի բնակիչ 35-ամյա մի տղամարդ։ Հունվարի 16-ին … Read more

Արցախում մնացած վերջին 10 արցախցիները Հայաստանում են․ ո՞վ է զբաղվելու նրանց խնդիրներով

Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունն է զբաղվելու Արցախից ՀՀ տեղափոխված վերջին արցախցիների խնդիրներով։ «Բոլորով էլ զբաղվելու ենք, բոլորն էլ մեր ուշադրության կենտրոնում են։ Ինչպես նախորդ 100 000-ից ավելի հայրենակիցներով, իրենցով ևս զբաղվելու ենք։ Հաշվի առնելով նրանց լավագույն շահերը՝ հետո տեղեկություն կտրվի»,- ABC Media-ի հետ զրույցում ասել է Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարի մամուլի քարտուղար Նվեր … Read more

ՀՀ-ում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում. ՆԳ փոխնախարարը մասնակցել է ԵՄ ծրագրի ամփոփիչ միջոցառմանը

Հունվարի 22-ին անցկացվել է «Հայաստանում արդարադատության ոլորտի բարեփոխումների մշտադիտարկում» ծրագրի ամփոփիչ միջոցառումը, որին մասնակցում էր ՆԳ նախարարի տեղակալ Արմեն Մկրտչյանը: Այս մասին հայնել են ՀՀ ՆԳՆ-ից: Մասնակցում էին Հայաստանում ԵՄ պատվիրակության ղեկավար, դեսպան Վասիլիս Մարագոսը, Նիդերլանդների Հելսինկյան կոմիտեի, Ներքին գործերի, Արդարադատության, Աշխատանքի և սոցիալական հարցերի նախարարությունների, ինչպես նաև հասարակական կազմակերպությունների ներկայացուցիչներ։ Արմեն Մկրտչյանը արդյունավետ համագործակցության … Read more

Խարդախության մեղադրանքով հետախուզվողը հայտնաբերվել և տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ

Համայնքային ոստիկանության Դավիթաշենի բաժնի ծառայողների և Երևան քաղաքի վարչության գնդի 2-րդ վաշտի պարեկների համատեղ ձեռնարկած օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում հունվարի 22-ի գիշերը՝ ժամը 1.25-ին, «Զվարթնոց» օդանավակայանի տարածքում հայտնաբերվել և Դավիթաշենի բաժին է ներկայացվել Աբովյան քաղաքի բնակիչ 47-ամյա մի տղամարդ, որը 2025 թ. նոյեմբերի 11-ից հետախուզվում էր խարդախության մեղադրանքով. խափանման միջոցը՝ կալանք: Նա տեղափոխվել է քրեակատարողական հիմնարկ: … Read more

Սա իշխանության լկտի ու զոռբա պահվածքի հերթական օրինակն է․ Արծվիկ Մինասյանը՝ արտահերթ նիստ հրավիրելու և ընդդիմությանը չտեղեկացնելու մասին

Մենք էլ ենք անակնկալի եկել։ Երեկ երեկոյան ԱԺ կայքէջում տեղադրվել է ընդամենն ԱԺ խորհրդի նիստի մասին ծանուցում, ըստ որի խորհուրդն այսօր առավոտյան հրավիրում է նիստ։ Սա իշխանության լկտի ու զոռբա պահվածքի հերթական օրինակներից է․ այսօր ճեպազրույցի ընթացքում ասաց ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության քարտուղար Արծվիկ Մինասյանը։ Հիշեցնենք, որ ԱԺ-ն այսօր արտահերթ նիստ է գումարել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ … Read more

Արմավիրի համայնքային ոստիկանները ապօրինի պահվող զենք-զինամթերք են հայտնաբերել

Համայնքային ոստիկանության Արմավիրի բաժնի ծառայողները հունվարի 13-ին օպերատիվ տեղեկություններ էին ստացնել, որ Արմավիրի մարզի Նալբանդյան գյուղի 60-ամյա բնակիչը ապօրինի զենք-զինամթերք է պահում։ Կազմված փաստաթղթերն ուղարկվել են նախաքննական մարմին: Նախաձեռնվել է քրեական վարույթ, որի շրջանակում կատարված զննությամբ 60-ամյա տղամարդու տանը՝ մետաղյա պահարում, հայտնաբերել են կռփազենք, 5,45 մմ տրամաչափի ինքնաձիգի 45 փամփուշտ, սվին-դանակներ, հակագազեր, հեռադիտակ: 60-ամյա տղամարդը … Read more

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել, իսկ ընդդիմությանը տեղեկացրել է քիչ առաջ

ԱԺ-ն արտահերթ նիստ է գումարել «Ընտրական օրենսգրքում փոփոխություններ կատարելու» օրակարգով։ Ընդդիմադիր պատգամավորները նիստի մասին տեղեկացել են այսօր․ ABC Media-ին հայտնել է «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Տիգրան Աբրահամյանը։ ԱԺ կայքում նույնպես արտահերթ նիստի մասին տեղեկություն չկա։

Եկեղեցին դատի է տվել կարգալույծ քահանային. պահանջում է վերադարձնել Հովհաննավանքի և նրան տրված բնակարանի բանալիները

23 Հունվար, 2026 10:44 Հայաստանյայց Առաքելական Սուրբ եկեղեցին երկու հայց է ներկայացրել կարգալույծ հռչակված Ստեփան Ասատրյանի (Տեր Արամ) դեմ՝ դատարանից պահանջելով պարտավորեցնել նրան վերադարձնել Արագածոտնի մարզի Աշտարակ համայնքի Օհանավան գյուղի եկեղեցու բանալիները, ինչպես նաև նրան հատկացված բնակարանը։ Այս մասին տեղեկանում ենք «Դատալեքս» դատական տեղեկատվական համակարգից։ Եկեղեցին դատարանից պահանջում է … Read more

Հայաստանում Տելեգրամով կեղծ օղի են վաճառել ու բռնվել ·

Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևանի պարեկները մեքենայում կեղծ օղի են հայտնաբերել: Ոստիկանության գվարդիայի ծառայողներն ու Երևան քաղաքի գնդի 2-րդ գումարտակի պարեկները համատեղ ծառայություն իրականացնելիս Եղվարդի խճուղու հասցեներից մեկի մոտ ստուգման նպատակով կանգնեցրել են «Մազդա» մակնիշի մեքենան: Ստուգման ընթացքում պարզվել է, որ մեքենայի սրահում կա առանց ակցիզի 6 արկղ՝ ընդհանուր 72 շիշ օղի: 38-ամյա վարորդը հայտնել … Read more