Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց – Live News

Գյումրու ընդդիմադիր քաղաքապետ Վարդան Ղուկասյանի կալանքի ժամկետը երկարաձգվեց ևս 2 ամսով: Չնայած պաշտպանների միջնորդությանը՝ կիրառել տնային կալանք և 20 մլն դրամ գրավ, դատարանը հակված էր մեղադրող կողմի փաստարկներին: Հիշեցնենք, որ 65-ամյա Ղուկասյանը մեղադրվում է կաշառքի, խուլիգանության, լիազորությունների չարաշահման և փողերի լվացման մեջ: Նա հինգերորդ ամիսն է՝ գտնվում է անազատության մեջ և պնդում է, որ հետապնդվում է … Read more

Արմավիրի քրեական ոստիկանները ապօրինի արդյունահանման դեպք են բացահայտել

Քրեական ոստիկանության Արմավիրի մարզային վարչությունում ստացված օպերատիվ տեղեկությունը ընդերքի պահպանման կամ օգտագործման պահանջները խախտելու վերաբերյալ էր։ Մարզի քրեական ոստիկանները ձեռնարկված օպերատիվ-հետախուզական միջոցառումների արդյունքում փաստական տվյալներ էին ձեռք բերել, որ սահմանափակ պատասխանատվությամբ մի ընկերության իրավասու անձինք, խախտելով ընդերքի պահպանման և օգտագործման կանոնները, Երվանդաշատ բնակավայրի բազալտի հանքավայրի հարակից տարածքում իրականացրել են տուֆ քարի ապօրինի արդյունահանում և իրացրել … Read more

Պաշտպանները կներկայացեն հետազոտման ենթակա ապացույցների ծավալը – Live News

Գալիք դատական նիստին 18 արդարների գործով պաշտպանները կներկայացեն հետազոտման ենթակա ապացույցների հավանաբար ծավալը: Բազմաթիվ հարցեր արդեն բարձրաձայնվել են, որոնք հստակ պատասխաններ են ակնկալում. – ՀՀ Քննչական Կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանն և ՀՀ Գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը սույն գործի առնչությամբ կատարել են հրապարակային հայտարարություններ, որոնց վերաբերյալ տվյալներ քրեական վարույթում առկա չեն:  Նրանք պետք է հարցաքննվեն, որպեսզի … Read more

Ձորաղբյուր գյուղի բնակչի տանը հայտնաբերվեցին ջերմատնային պայմաններում աճող կանեփի բույսեր և թմրանյութ պատրաստելու պարագաներ

Համայնքային ոստիկանության գլխավոր վարչության օպերատիվ-հետախուզական գործունեության բաժնում ստացվել էր օպերատիվ տեղեկություն, որ Ձորաղբյուր գյուղի 59-ամյա բնակիչն աճեցնում է կանեփ, պատրաստում և իրացնում է թմրամիջոց։Տեղեկությունը ստուգելու համար Համայնքային ոստիկանության գլխավոր վարչությունը համագործակցել է Գառնիի բաժնի ծառայողների հետ, ձեռք բերել հիմնավոր ապացույցներ, որ տեղեկությունը ճիշտ է։Փետրվարի 24-ին Աբովյանի քննչական բաժնում նախաձեռնվեց քրեական վարույթ:Նույն օրը 59-ամյա տղամարդու տանը … Read more

Գեղարքունիքի քրեական ոստիկանները հայտնաբերել են ապօրինի պահվող ատրճանակը

Քրեական ոստիկանության Գեղարքունիքի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություն էր ստացվել, որ Ավազան գյուղի 49-ամյա բնակիչը ապօրինի պահում է մարտական ատրճանակ։ Մարտի 2-ին Համայնքային ոստիկանության Վարդենիսի բաժին հրավիրված 49-ամյա տղամարդը ոստիկանների բացատրական աշխատանքի արդյունքում հայտնել է, որ տեղեկությունը հավաստի է:Նախաձեռնված քրեական վարույթի շրջանակում կատարված զննությամբ Ավազան գյուղի բնակչի տան հարակից կիսաքանդ շինությունում հայտնաբերվել է ակոսափող ատրճանակ: Կատարվում … Read more

Դատախազությունը պահանջում է 2-րդ բանակային կորպուսի նախկին հրամանատարից բռնագանձել անշարժ գույք, 452 մլն դրամ

Հակակոռուպցիոն դատարանը վարույթ է ընդունել Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման վերաբերյալ հերթական հայցադիմումը: Այս մասին տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազությունից: Գլխավոր դատախազության՝ ապօրինի ծագում ունեցող գույքի բռնագանձման գործերով վարչությունը պահանջ է ներկայացրել դատարանին՝ Հայաստանի Հանրապետության զինված ուժերի սպառազինության վարչության նախկին պետ, Պաշտպանության նախարարության երկրորդ բանակային կորպուսի նախկին հրամանատար Պողոս Լյովայի Պողոսյանի հետ փոխկապակցված … Read more

Բնակարանային գողություն կատարած տղամարդը հայտնաբերվել է. Երևանի քրեական ոստիկանների բացահայտումը

Փետրվարի 28-ին ՆԳՆ ոստիկանության օպերատիվ կառավարման կենտրոն զանգահարած քաղաքացին հայտնել էր, որ Երևանի Մանուկ Աբեղյան փողոցում գտնվող իր տնից գողություն է կատարվել: Դեպքի վայր են մեկնել Քրեական ոստիկանության Երևան քաղաքի վարչության ծառայողները: Պարզվել է, որ օգտվելով տունը բնակեցված չլինելու հանգամանքից՝ տեխնիկական միջոցների գործադրմամբ բացել էին պատուհանը և գողացել կենցաղային իրեր։ Գողության փաստով քրեական վարույթ էր … Read more

Խոշոր չափի գողություն Լոռու մարզում հայտնի դիահերձարանի աշխատակցի տնից. տարել են նաև 4 զենք. Լուսանկար

Մարտի 4-ին բնակարանային գողության հերթական դեպքն է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ինչպես հայտնում է Shamshyan.com-ը, գիշերը ժամը 01:00-ի սահմաններում Արջահովիտ գյուղում բնակիչները վերադառնալով տուն, հայտնաբերել են տան դուռը կոտրած և ամբողջ սենյակները տակնուվրա արված։ Տան անդամները մարտի 3-ին նշելիս են եղել ընտանիքի անդամներից մեկի ծննդյան արարողությունը՝ տնից մի քանի կիլոմետր հեռավորության վրա գտնվող ռեստորանային համալիրում: … Read more

Անշարժ գույք՝ զբոսայգու դիմաց․ ՔՊ-ականների, Էդուարդ Բաբայանի և արտոնյալ գործարարի կապը․ «Հետք»

Աբովյան քաղաքում եւ Առինջ գյուղում բազմաբնակարան 3 շենք է կառուցվում։ Կառուցապատողը «Միլոն մայնինգ» ՍՊԸ-ն է, որը 2018 թ․-ից հետո է սկսել շինարարությամբ զբաղվել։ 2020 թ․-ից՝ կառուցապատման ոլորտ մտնելու պահից մինչ օրս ընկերությանն ուղեկցում են «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության անդամները եւ կուսակցության մի քանի ակտիվ դեմքերի մերձավորները. գրում է «Հետք»-ը։ «Հետքը» պարզել է, որ նշված շենքերի զբաղեցրած … Read more

ՀՀ քննչական կոմիտեի նախագահը հանդիպել է Հնդկաստանի դեսպանին և Հնդկաստանում վերապատրաստում անցած քննիչներին

2026 թվականի մարտի 3-ին ՀՀ քննչական կոմիտեի նախագահ Արթուր Պողոսյանը հանդիպել է Հայաստանում Հնդկաստանի արտակարգ և լիազոր դեսպան Նիլակշի Սահա Սինհային: Հանդիպմանը ներկա են եղել նաև Քննչական կոմիտեի 15 քննիչները, ովքեր 2026 թվականի փետրվարի 16-27-ը Հնդկաստանի տեխնիկական և տնտեսական համագործակցության (ITEC) ծրագրի շրջանակում Գուջարաթ նահանգի Գանդինագար քաղաքում գտնվող Ազգային դատաբժշկական գիտությունների համալսարանում մասնակցել են «Փողերի … Read more