Դատարանը կալանքը չի երկարացրել․ Ավետիք Չալաբյանն ազատության մեջ է • Tribune.am

«ՀայաՔվե» ազգային-քաղաքացիական նախաձեռնության համակարգող Ավետիք Չալաբյանը ազատ է արձակվել դատարանի դահլիճից։ Օգոստոսի 21-ին Երևան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի դատավոր Դավիթ Բալայանը մերժել է հանրային մեղադրողի միջնորդությունը՝ Չալաբյանի նկատմամբ որպես խափանման միջոց կիրառված կալանքը երկարացնելու վերաբերյալ։

Դատարանը նաև որոշել է Չալաբյանի նկատմամբ որևէ այլ խափանման միջոց չկիրառել։

Չալաբյանը կալանավորվել էր հունիսին՝ երկու ամիս ժամկետով։

Leave a Comment