Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց տնային կալանք և գրավ

Մասիսի նախկին համայնքապետ Դավիթ Համբարձումյանի նկատմամբ կիրառվեց այլընտրանքային խափանման միջոց՝ տնային կալանք ու գրավ: Մանրամասն՝ ավելի ուշ: Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի … Read more

«Դատարանին միջնորդություն ենք ներկայացնելու հարցաքննել Նիկոլ Փաշինյանին և Սուրեն Պապիկյանին»․ Նորայր Նորիկյանը՝ Ազատի կացարանի գործով

«Համապատասխան փուլում մենք միջնորդություն ենք ներկայացնելու վարչապետ Նիկոլ Փաշինյանին և ՊՆ նախարար Սուրեն Պապիկյանին դատակոչելու և հարցաքննելու համար։ Կառավարության նիստի ընթացքում նրանց հայտարարությունները, զեկույցները, նրանց կողմից տրված հրահանգներն ու հանձնարարությունները կարող են էական նշանակություն ունենալ այս գործի վերաբերյալ հանրության վերջնական դիրքորոշման և ճշմարտության բացահայտման տեսանկյունից»,-Ազատի զինվորական կացարանում երեք տարի առաջ զոհված 15 զինծառայողների գործով տուժողների … Read more

«Ժամանակավոր կառավարչի ներկայացրած՝ ՀԷՑ-ի աշխատակիցների բացատրությունների իսկությունը չի ստուգվել»․ Արամ Օրբելյան

«Ճանաչողական կողմնակալություն է տեղի ունեցել, երբ որոշումն ընդունողը մեկնաբանում է առկա ապացույցներն այնպես, որ համապատասխանի նախապես ընդունված որոշմանը»,- ՀՀ վարչական դատարանում «Տաշիր կապիտալի» հայցի քննության ժամանակ հայտարարեց ընկերության շահերի ներկայացուցիչ փաստաբան Արամ Օրբելյանը։ Նշենք, որ «Տաշիր կապիտալի» փաստաբանները միջնորդություն են ներկայացրել, որ դատաքննության ընթացքում որպես 3–րդ կողմ ներգրավվեն ՀԷՑ–ի ժամանակավոր կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանն ու ՀԾԿՀ … Read more

Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ, իսկ Արամ Ղազարյանը՝ Փրկարար ծառայության ղեկավար

19 Հունվարի, 2026 Կամո Ցուցուլյանը նշանակվել է ոստիկանության պետ-ՆԳՆ փոխնախարար՝ ազատվելով փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարարի պաշտոնից։ Փրկարար ծառայության պետ-ՆԳՆ փոխնախարար է նշանակվել Արամ Ղազարյանը, որ մինչ այդ զբաղեցնում էր ոստիկանության պետի պաշտոնը։ Այս մասին տեղեկանում ենք Փաշինյանի որոշումներից:  

Դատարանը հեռացավ խորհրդակցական սենյակ՝ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշում կայացնելու

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի, Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի խափանման միջոց կալանքը անհապաղ վերացնելու պաշտպանական կողմի միջնորդության վերաբերյալ որոշում կայացնելու համար հեռացան խորհրդակցական սենյակ որոշում կայացնելու: Այն կհրապարակվի այսօր: Դատարանի այս հայտարարությունից հետո նիստերի դահլիճից արձագանքեցին՝ «Աստված ձեր հետ»: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել … Read more

Վերաքննիչ դատարանը չի կարող Դավիթ Համբարձումյանի անժամկետ կալանքը դարձնել ժամկետային, պետք է ազատ արձակի. պաշտպան

Վերաքննիչ քրեական դատարանում՝ դատավոր Հարություն Պետրոսյանի նախագահությամբ, կազմով դատավորներ Մակար Կիրակոսյանի, Սևակ Համբարձումյանի այսօր շարունակվեց Մասիսի քաղաքապետ Դավիթ Համբարձումյանի վերաքննիչ բողոքի քննությունը: Հիշեցնենք, որ Դավիթ Համբարձումյանը մեղավոր էր ճանաչվել Երևանի ընդհանուր իրավասության քրեական դատարանի կողմից եւ դատապարտվել ազատազրկման՝ 6 տարի 3 ամիս ժամկետով։ Համբարձումյանը մեղադրվում է իշխանափոխության օրերին դեպի Երևանի Հանրապետության Հրապարակ գնացող քաղաքացիներին զենքով … Read more

ՄԻՊ աշխատակիցները վստահեցրել են՝ գրավոր ու բանավոր ընթացակարգով կապի մեջ են Նարեկ Սամսոնյանի գործով համապատասխան մարմինների հետ

Ի պաշտպանություն «Իմնեմնիմի» փոդքասթի համահեղինակ, 11 օր հացադուլի մեջ գտնվող Նարեկ Սամսոնյանի, ինչպես նաեւ Նարեկի հետ անազատության մեջ գտնվող Վազգեն Սաղաթելյանի այսօր ՄԻՊ գրասենյակի դիմաց բողոքի ցույց անցկացնող երեք քաղաքացու այսօր ՄԻՊ գրասենյակում ընդունել է ոչ թե մարդու իրավունքների պաշտպան Անահիտ Մանասյանն, այլ նրա աշխատակիցները: Հանդիպումից հետո Նարեկ Սամսոնյանի պաշտպան Աստղիկ Մաթեւոսյանը լրագրողներին պատմեց, որ … Read more

«Անկեղծ եղեք, միջազգային կառույցների համար ցանկանում եք «պտիչկա» ստանալ․ ԱՄՆ պետդեպը դիտողություն է արել»․ Ագնեսա Խամոյանը՝ Գեւորգ Քոչարյանին

«Մենք բացասական եզրակացություններով անձինք ենք ունեցել, որոնց իշխող մեծամասնությունը կողմ է քվեարկել։ Մենք ԲԴԽ-ի անդամ ենք ունեցել, որի կենսագրությունից պարզ էր դառնում, որ 10 տարեկանից դպրոց է ավարտել, կեղծ ամուսնություն է ունեցել, իշխող մեծամասնությունը Արմեն Դանիելյան է ընտրել․․․նկատի ունեմ, որ այդ եզրակացությունները լայն հանրության համար հրապարակային չեն, բայց մեզ համար բաց են եւ ԱԺ-ում որոշակի … Read more

Մեկնելու նախորդ օրը

«Այնտեղ, որտեղ բոլորը մոռանում են, մենք հիշեցնում ենք» «Հետաքննում է ը» շարքում ներկայացված պատմությունները Հայաստանի մասնավոր դետեկտիվների ասոցիացիայի նախագահ Հայկ Գաբրիելյանի եւ Հայաստանի միակ պաշտոնապես գրանցված մասնավոր դետեկտիվ կազմակերպության՝ «Gabrielyan & Partners Detective Bureau»-ի հետաքննված իրական դեպքերի հիման վրա են։ Այսուհետ «Առավոտը» կներկայացնի դետեկտիվի արտառոց բացահայտումները։ Դիմումն  եկավ ուշ երեկոյան։ Փաստաթուղթը կարճ էր, ձեւակերպումները՝ սառն ու

Աշտարակի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերել և իրացրել

19 Հունվարի, 2026 Քրեական ոստիկանության Արագածոտնի մարզային վարչությունում օպերատիվ տեղեկություններ էին ստացվել, որ Աշտարակ քաղաքի 43-ամյա բնակիչը կեղծ օղիներ է ձեռք բերում և վաճառում: Ձեռնարկված միջոցառումների արդյունքում պարզվել է, որ նա կեղծ օղիները ձեռք է բերել Արարատի մարզի Նոր Խարբերդ գյուղի 23-ամյա և 48-ամյա երկու բնակիչներից: Պարզվել է նաև, որ նորխարբերդցի հայր և որդին տևական … Read more