Իրանը փակել է Հորմուզի նեղուցը․ ԻՀՊԿ

Իրանը  փակել է Հորմուզի նեղուցը, և դա կշարունակվի մինչև ԱՄՆ-ի կողմից ծովային շրջափակման լիարժեք վերացումը, հայտարարել է Իսլամական հեղափոխության պահապանների կորպուսը։ Թեհրանում նաև զգուշացրել են, որ կխոցեն ցանկացած նավ, որը կփորձի մոտենալ նեղուցին՝ նման գործողությունը կդիտարկվի որպես «թշնամու հետ համագործակցություն»։

Սպիտակ տունը փորձում է մեծացնել տնտեսական ճնշումը Թեհրանի վրա․ WSJ

Ըստ «Wall Street Journal»-ի՝ Միացյալ Նահանգները մտադիր է Մերձավոր Արևելքից դուրս գտնվող միջազգային ջրերում առգրավել Իրանի հետ կապված նավեր։ «ԱՄՆ պաշտոնյաների խոսքով՝ ԱՄՆ ռազմական ուժերը պատրաստվում են առաջիկա օրերին ներխուժել Իրանի հետ կապված նավթատար նավեր և առգրավել միջազգային ջրերում գտնվող առևտրային նավեր։ Այսպիսով, Վաշինգտոնը ընդլայնում է իր ռազմածովային գործողությունները Մերձավոր Արևելքից դուրս», — նշվում է … Read more

Իրանին «ջախջախող» Դոնալդ Թրամփը, փաստորեն, առաջարկներ է ներկայացնում «ջախջախվածին»․ քաղաքագետ

Քաղաքագետ Հակոբ Բադալյանը գրում է․ «Իրանի անվտանգության խորհուրդը հայտնել է, որ ԱՄՆ Պակիստանի ԶՈՒ գլխավոր հրամանատար Մունիրի միջոցով Իրանին է փոխանցել նոր առաջարկներ, որոնք ուսումնասիրվում են: Մունիրը երկու օր առաջ ժամանել էր Թեհրան: Նա Պակիստանի զինված ուժերի հրամանատարն է, բայց դիտարկվում է դե ֆակկտո ամենաազդեցիկ գործիչը Պակիստանում: Մունիրի մասնակցությունը իրան-ամերիկյան հրադադարի համաձայնության հարցում եղել է … Read more

Իրանի ռազմածովային ուժերը պատրաստ են. Խամենեին հայտարարություն է արել

Իրանի գերագույն առաջնորդ այաթոլլահ Մոջթաբա Խամենեին հայտարարել է, որ երկրի ռազմածովային ուժերը պատրաստ են նոր հարձակում սկսել Միացյալ Նահանգների և Իսրայելի վրա: Հայտարարությունը հրապարակվել է այսօր՝ ապրիլի 18-ին Իրանի առաջնորդի պաշտոնական տելեգրամյան ալիքում։ «Իսլամական բանակն այժմ քաջաբար պաշտպանում է իր հողը, ջրերը և դրոշը: Նրա քաջարի ռազմածովային ուժերը նույնպես պատրաստ են նոր դառը պարտություններ պատճառել … Read more

Իրանի կողմից Հորմուզի նեղուցի «խիստ վերահսկողությունը» վերականգնվում է

Իրանի զինված ուժերը հայտարարել են Հորմուզի նեղուցի նկատմամբ «խիստ վերահսկողության» վերականգնման մասին՝ չեղարկելով ռազմավարական նշանակություն ունեցող այդ ջրային ճանապարհի բացման մասին որոշումը, որն ընդունվել է Վաշինգտոնի հետ բանակցությունների շրջանակներում: Զինվորականները հայտնել են, որ Վաշինգտոնը խախտել է խոստումը՝ շարունակելով իրանական նավահանգիստներ մեկնող և դուրս եկող նավերի ծովային շրջափակումը: Նշվում է, որ քանի դեռ ԱՄՆ-ը չի … Read more

Իրանը մասամբ բացել է օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երկրի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և դրանցից թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ամբողջությամբ ապահովված է:

Թեհրանը հստակորեն ցույց է տալիս՝ ամբողջությամբ կառավարում է Հորմուզի նեղուցը․ իրանագետ

Իրանագետ Վարդան Ոսկանյանը գրել է․ «Իրանի ԱԳ նախարար Արաղչին «X» սոցիալական ցանցում գրառմամբ հայտարարել է, որ Հորմուզի նեղուցը բացվում է բոլոր առևտրական նավերի համար, սակայն դրանք պետք է նավարկեն իրանական Նավագնացության կազմակերպության նախանշած ուղով։ Իրանն այս քայլին է գնացել միայն այն բանից հետո, երբ հրադադար է հաստատվել Լիբանանում, և նեղուցով նավարկության շարունակականությունը ուղղակիորեն կապել է … Read more

Հորմուզի նեղուցով անցնելու համար վճար կգանձվի. իրանցի պատգամավոր – Live News

Քինախինդ ամերիկյան ռեժիմի նահանջից և Լիբանանում հրադադարի համաձայնագրի ընդունումից հետո որոշ առևտրային նավերի թույլատրվելու է անցնել Հորմուզի նեղուցով՝ մաքսատուրքերի վճարման պայմանով։ Դրա մասին հայտարարել է Իրանի խորհրդարանի անդամ Մահմուդ Նաբավիանը։ «Վերջին օրերին իրանական նավթատարների անցումից հետո ծովային շրջափակման մասին նողկալի «դեղին շան» պնդումները ծաղրի են վերածվել»,- նշել է իրանցի պատգամավորը։

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը. Արաղչի

Իրանն ամբողջապես բացել է Հորմուզի նեղուցը․ այն բացվել է բոլոր առևտրային նավերի համար մինչև հրադադարի ավարտը: Այս մասին գրել է Իրանի ԱԳ նախարար Աբբաս Արաղչին: ԱՄՆ նախագահ Թրամփը ևս գրառում է արել հայտարարելով,  որ Իրանի նեղուցն ամբողջությամբ բաց է և պատրաստ է նավերի նավարկության համար, ասելով՝ «Շնորհակալություն»:  

Հետաքրքիր է, առաջիկա ժամերին Թրամփը կխմբագրի՞ գրառումը

Քաղաքագետ Հակոբ Բադալյանն իր թելեգրամյան ալիքում գրում է . «Թրամփը իր սոցցանցի էջում շնորհակալություն է հայտնել Իրանին Հորմուզի նեղուցը բացելու համար: Այստեղ անչափ ուշադրության է արժանի այն, որ Թրամփն իր գրառման մեջ չի օգտագործել Հորմուզի նեղուց արտահայտությունը, այլ խոսել է՝ Իրանի նեղուցը բացելու Թեհրանի որոշման մասին: «Իրանի նեղուց» արտահատության կիրառումը իսկապես հատկանշական է: Հետաքրքիր է, … Read more