Իրանը մասամբ բացել է օդային տարածքը և սկսել ավիահաղորդակցության աստիճանական վերականգնումը։

Reuters-ի փոխանցմամբ՝ Իրանի քաղաքացիական ավիացիայի կազմակերպության ներկայացուցիչը հայտնել է, որ շաբաթ օրվանից արևելյան օդային տարածքի մի մասը պաշտոնապես բացվել է: Գերատեսչության հայտարարության համաձայն՝ երկրի արևելյան շրջանների օդանավակայանները վերսկսել են աշխատանքը բնականոն ռեժիմով, և դրանցից թռիչքներ իրականացնելու հնարավորությունն ամբողջությամբ ապահովված է:

Leave a Comment