Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի. Փեզեշքիան

Իրանը կկատարի հուշագրով ստանձնած իր պարտավորությունները, եթե ԱՄՆ-ն նույնը անի: «Անխոհեմ պարծենկոտությունների և անհիմն սպառնալիքների նկատմամբ մեր մոտեցումը որոշումների կայացման մեջ ռացիոնալության և մարդկային արժանապատվության վրա հենվելն է, ինչպես նաև վճռական պահին անվախ պաշտպանությունը», — գրել Է Իրանի նախագահը X-ում:

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում․ Բաղայի

Առաջիկա օրերին ԱՄՆ-ի հետ որևէ մակարդակով բանակցություններ չեն նախատեսվում, հայտարարել է Իրանի ԱԳՆ խոսնակ Էսմայիլ Բաղային։ «Իրանի առաջնահերթությունը հուշագրի դրույթների իրականացումն ապահովելն է, և Թեհրանը հետևողականորեն առաջ է տանում իր պահանջները»,-նշել է նա։

Իրանի հետ պшտերազմը կարող է վերսկսվել․ Իսրայել Կաց

Իսրայելի պաշտպանության նախարար Իսրայել Կացը հայտարարել է, որ Իրանի հետ պատերազմը կարող է վերսկսվել: «Իրանի հետ ռազմական գործողությունները կվերսկսվեն կամ այն պատճառով, որ Թրամփը որոշի, որ բանակցությունները սպառվել են, կամ այն պատճառով, որ Իրանը հարձակվում է Իսրայելի վրա»,-նշել է նա։

ԱՄՆ-Իրան-Իսրայել հակամարտության այս փուլը մոտենում է ավարտին․ Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը գրում է․ «Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն կառավարության նիստում հայտարարել է. — «Գրեթե չկա մի օր, որ Էրդողանը կոչ չանի ոչնչացնել Իսրայելը։ Մենք այս խոսքերը շատ լուրջ ենք ընդունում, որովհետև եթե կա մի բան, որ մենք սովորել ենք մեր ժողովրդի պատմությունից, ապա դա այն է, որ երբ որևէ մեկը ասում է, թե մտադիր … Read more

Փաշինյանն իր այդ քայլով կանխորոշել է ՍԴ որոշումը (տեսանյութ) – Live News

LIVEnews.am լրատվական կայք Tel.: +37412 73 73 73 E-mail: info@livenews.am Կայքից մեջբերումներ, մասնակի կամ ամբողջական հեռուստաընթերցումներ կատարելիս, հղումը LIVEnews.am-ին պարտադիր է: Կայքում արտահայտված կարծիքները կարող են չհամընկնել խմբագրության տեսակետի հետ: Privacy Policy YouTube Terms of Services YouTube API Services Terms of Service Google Privacy Policy Copyright © 2018-2023 Live News. All rights reserved.

Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ. Թրամփ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ Իրանը հանդիպում է խնդրել ԱՄՆ-ի հետ: «Այն տեղի կունենա վաղը Դոհայում»,- գրել Է Թրամփը Truth Social սոցցանցում։ Բանակցություններին Միացյալ Նահանգները կներկայացնեն նախագահ Դոնալդ Թրամփի հատուկ բանագնացներ Սթիվ Ուիթքոֆը և Ջարեդ Քուշները, հաղորդում է Reuters-ը։ Ավելի վաղ NewsNation-ը՝ հղում կատարելով ամերիկացի պաշտոնյային, հայտնել էր, որ ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել … Read more

Իրանը հանդիպում է խնդրել. այն կկայանա վաղը՝ Դոհայում. Թրամփ – Live News

Իրանը հանդիպում է խնդրել։ Այն կկայանա վաղը՝ Դոհայում: Այս մասին Truth Social-ի իր էջում գրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը: Հիշեցնենք, որ ավելի վաղ Axios պորտալը հայտնել էր, որ ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով:  Սակայն Իրանի … Read more

Բացենք փակագծեր․ Ինչ է որոշել Մոսկվան․ կգնա՞ Նիկոլն արտահերթ ընտրությունների (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են փոխադարձ hարվածների դադարեցման և խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ

ԱՄՆ-ի և Իրանի ներկայացուցիչները պայմանավորվածություն են ձեռք բերել փոխադարձ հարվածները դադարեցնելու և հունիսի 30-ին Դոհայում խորհրդակցություններ անցկացնելու վերաբերյալ՝ Հորմուզի նեղուցի շուրջ տարաձայնությունները կարգավորելու նպատակով։ Այս մասին, հղում անելով սեփական աղբյուրներին, հայտնել է Axios պորտալի լրագրող Բարաք Ռավիդը, հաղորդում է ՏԱՍՍ-ը: «ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյայի խոսքով՝ ԱՄՆ-ը և Իրանը պայմանավորվել են դադարեցնել միմյանց հարվածներ հասցնելը, քանի որ երկու … Read more

ԱՄՆ-ն և Իրանը պայմանավորվել են դադարեցնել հարվածները և բանակցել Հորմուզի նեղուցի շուրջ

Սկզբում նախատեսվում էր, որ այդ օրը Շվեյցարիայում կանցկացվեն Իրանի միջուկային ծրագրին նվիրված բանակցություններ։ Սակայն լարվածության սրման պատճառով հանդիպման վայրը փոխվել է, իսկ օրակարգի գլխավոր թեման դարձել է Հորմուզի նեղուցում անվտանգ նավարկության ապահովումը։ Աղբյուրների տեղեկություններով՝ բանակցություններին, ամենայն հավանականությամբ, կմասնակցի ամերիկյան տեխնիկական խմբի ղեկավար Նիք Ստյուարտը։ Ավելի վաղ ԱՄՆ-ն մի քանի հարված էր հասցրել Իրանին։ ԱՄՆ նախագահ … Read more