Իրանի ու Ադրբեջանի նախագահները հեռախոսազրույց են ունեցել

Փետրվար 01,2026 19:51 Իրանն այսօր – Հեռախոսազրույց են ունեցել Իրանի ու Ադրբեջանի նախագահները։ Նրանք քննարկել են երկկողմ հարաբերությունների ընթացիկ վիճակը և տարածաշրջանային վերջին զարգացումները։ Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր … Read more

Վուչիչը կանխատեսում է ԱՄՆ-ի հարվածը Իրանին առաջիկա 48 ժամում

Սերբիայի նախագահ Ալեքսանդր Վուչիչը Pink TV-ի եթերում հայտարարել է, որ ԱՄՆ-ն 48 ժամվա ընթացքում ռազմական հարված կհասցնի Իրանին։ «Ես սպասում եմ Իրանի վրա հարձակման և մի քանի այլ կարևոր իրադարձությունների»,- ասել է նա։ Վուչիչի խոսքով՝ հարձակումը արագացվել է Ջեֆրի Էպշտեյնի գործով փաստաթղթերի նոր հրապարակմամբ։ Նա համեմատություն է անցկացրել Մոնիկա Լևինսկու սկանդալի հետ․ «Երբ այս տեսակի … Read more

Իրանի հարավում երկրաշարժ է տեղի ունեցել

Իրանում տեղական ժամանակով ժամը 8:41-ին տեղի է ունեցել 5.2 մագնիտուդ ուժգնությամբ երկրաշարժ, որի էպիկենտրոնը Բուշեհր նահանգի Ասալուե շրջանում է։ Ինչպես հաղորդում է Թեհրանի համալսարանի սեյսմոլոգիական կենտրոնը, երկրաշարժի էպիկենտրոնը գտնվել է 18 կիլոմետր խորության վրա։ Զոհերի կամ վիրավորների մասին պաշտոնական տեղեկատվություն չկա։

Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա․ Ալի Խամենեի

Իրանի դեմ պատերազմը կտարածվի տարածաշրջանի մյուս երկրների վրա. այս մասին հայտարարել է Իրանի գերագույն առաջնորդ Ալի Խամենեին։ «Ես անկեղծորեն ասում եմ, որ եթե պատերազմ լինի, այն անպայման տարածաշրջանային կլինի», – ասել է նա։

Ալիևն ու Փեզեշքիանը հեռախոսազրույց են ունեցել․ ի՞նչ են քննարկել

Իլհամ Ալիևը պաշտոնական Թեհրանին հայտնել է, որ Ադրբեջանը պատրաստ է ներդրում ունենալ տարածաշրջանում լարվածության նվազեցնելու հարցում․ գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։ Ադրբեջանի նախագահը, ըստ ադրբեջանական աղբյուրների, հեռախոսազրույց է ունեցել Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանի հետ։ Նա ընդգծել է, որ Ադրբեջանը կողմ է հարցերը բանակցություններով և փոխըմբռնումով լուծելու տարբերակին։    

Կասկած չկա՝ Իրանն ունակ է հնարավոր տեղային բախումը վերածել տարածաշրջանային խոշոր պատերազմի․ Վարդան Ոսկանյան

Իրան-ԱՄՆ հակամարտության այսօրվա փուլում պարզ է, որ նախագահ Թրամփի պահանջներն, ըստ էության, փաստացիորեն, առանց մարտի Թեհրանի հանձնվելու մասին են, ինչը երբեք տեղի չի ունենա, իսկ առանց ցամաքային երկարատև և արյունալի, ընդ որում, ոչ հստակ հեռանկարով ռազմական  գործողությունների, Իրանը ծնկի բերելն անհնար է․ գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։ «ԱՄՆ-ի նախագահը հենց ինքն է ստեղծել մի իրավիճակ, … Read more

ԱՄՆ-ը բանակը տեղափոխում է բարձր մարտական պատրաստվածության ռեժիմ. Իրանի դեմ հարվածների ռիսկը աճում է․ AL JAZEERA

Al Jazeera հեռուստաալիքը հայտնում է, որ ԱՄՆ-ի բոլոր զինված ուժերը բերվել են բարձր մարտական պատրաստվածության վիճակի։ Պենտագոնի աղբյուրների փոխանցմամբ՝ Իրանի դեմ առաջին զանգվածային օդային հարվածները կարող են սկսվել արդեն փետրվարի 1-ի առավոտյան։ Հնարավոր գործողության նպատակների և ձևաչափի վերաբերյալ պաշտոնական տեղեկատվություն դեռևս չի հրապարակվել, սակայն ազդակների համադրությունը վկայում է կտրուկ սրացման և ռազմական գործողությունների արագ զարգացման … Read more

Պենտագոնը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է հզոր հարվածային նավային խմբավորում. նավերի մեծ մասը գտնվում է Իրանի հակածովային և բալիստիկ հրթիռների խոցման գոտում

«Հենակետ» վերլուծական կենտրոը գրում է. «Պենտագոնը Մերձավոր Արևելքում կենտրոնացրել է հզոր հարվածային նավային խմբավորում, որի կազմում է միջուկային ավիակիր USS Abraham Lincoln (CVN-72)-ը, ինչպես նաև Arleigh Burke դասի մի շարք հրթիռային էսմինեցներ՝ USS Spruance, USS Frank Petersen Jr., USS Michael Murphy, USS Roosevelt, USS Delbert D. Black, USS McFaul և USS Mitscher։ Խմբավորման համախառն համազարկային … Read more

Թրամփն ու Նեթանյահուն փորձեցին մարդկանց դժգոհությունն օգտագործել պառակտում և քաոս ստեղծելու համար․ Փեզեշքիան

Անկարգությունները միայն սոցիալական բնույթի բողոքի ցույցեր չէին։ Օտարերկրյա գործիչները, ինչպիսիք են Թրամփն ու Նեթանյահուն, փորձեցին մարդկանց դժգոհությունն օգտագործել պառակտում և քաոս ստեղծելու համար․ հայտարարել է Իրանի նախագահ Մասուդ Փեզեշքիանը։ «Իրական բողոքի ցույցերը չեն ներառում զենք, զինվորների սպանություն կամ շտապօգնության մեքենաների և շուկաների հրկիզում։ Մենք պետք է լսենք հանրային իրական մտահոգությունները և աշխատենք դրանք լուծելու ուղղությամբ»,-ասել … Read more

Թրամփը մեծացրել է Իրանի վրա ճնշումը

31 Հունվարի, 2026 ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մեծացրել է Իրանի վրա ճնշումը՝ սահմանելով նոր պատժամիջոցներ և կոչ անելով ռեժիմին «համաձայնության գալ», այն բանից հետո, երբ Թեհրանը հայտարարել է բանակցելու իր պատրաստակամության մասին, եթե Սպիտակ տան սպառնալիքները դադարեցվեն։ «Եթե մենք համաձայնության գանք, դա լավ է։ Եթե ոչ, կտեսնենք, թե ինչ կլինի», — ուրբաթ օրը Սպիտակ տանը … Read more