🎥 Նապոլին հաղթեց Բոլոնիային և 11 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը
Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Նապոլին» 2:0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում: Նեապոլիտանական ակումբի հաղթանակն ապահովեց հարձակվող Դավիդ Ներեսը, ով դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով խաղի 39-րդ և 57-րդ րոպեներին: «Նապոլին» Սուպերգավաթը նվաճում է առաջին անգամ 2014 թվականից ի վեր: Սա ակումբի պատմության մեջ երրորդ նմանատիպ տիտղոսն է: … Read more