🎥 Իտալիայի Սուպերգավաթ․ Բոլոնիան հաղթեց Ինտերին՝ դուրս գալով եզրափակիչ

Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր Ռիյադի «Ալ Ավալ Պարկ» մարզադաշտում «Բոլոնիան» և «Ինտերը» Իտալիայի Սուպերգավաթի խաղարկության կիսաեզրափակիչում վիճարկեցին եզրափակիչի երկրորդ ուղեգիրը։

Հանդիպման հիմնական ժամանակն ավարտվեց ոչ-ոքի՝ 1:1 հաշվով։ Արդեն 2-րդ րոպեին հաշիվը բացեց «ներաձուրիների» ֆրանսիացի հարձակվող Մարկուս Թյուրամը, ինչին 35-րդ րոպեին պատասխանեց «Բոլոնիայի» հարձակողական ոճի կիսապաշտպան Ռիկարդո Օրսոլինին՝ անվրեպ իրացնելով 11-մետրանոց հարվածը։

Հետխաղյա 11-մետրանոց հարվածաշարում ավելի դիպուկ գտնվեցին «Բոլոնիայի» ֆուտբոլիստները՝ հաղթելով 3:2 հաշվով։

Եզրափակիչում «Բոլոնիան» կմրցի գործող չեմպիոն «Նապոլիի» հետ։ Խաղը կկայանա դեկտեմբերի 22-ին՝ Երևանի ժամանակով 23:00-ին:

Հանդիպման գոլերը ԱՅՍՏԵՂ

Leave a Comment