🎥 Նապոլին հաղթեց Բոլոնիային և 11 տարվա ընդմիջումից հետո նվաճեց Իտալիայի Սուպերգավաթը

Իտալիայի Սուպերգավաթի եզրափակիչում «Նապոլին» 2:0 հաշվով առավելության հասավ «Բոլոնիայի» նկատմամբ: Հանդիպումը կայացավ Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ալ-Ռիադի «Մրսուլ Պարկ» մարզադաշտում:

Նեապոլիտանական ակումբի հաղթանակն ապահովեց հարձակվող Դավիդ Ներեսը, ով դարձավ դուբլի հեղինակ՝ աչքի ընկնելով խաղի 39-րդ և 57-րդ րոպեներին:

«Նապոլին» Սուպերգավաթը նվաճում է առաջին անգամ 2014 թվականից ի վեր: Սա ակումբի պատմության մեջ երրորդ նմանատիպ տիտղոսն է: Մրցաշարի ռեկորդը պատկանում է «Յուվենտուսին», որն ունի 9 տիտղոս:

«Բոլոնիայի» համար սա պատմական իրադարձություն էր. ակումբն իր պատմության մեջ առաջին անգամ էր մասնակցում Սուպերգավաթի խաղարկմանը:

Հանդիպման գոլերը՝ ԱՅՍՏԵՂ

Leave a Comment