Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Էր-Ռիյադի «Ալ-Ավալ Պարկ» մարզադաշտում կայացավ Իտալիայի Սուպերգավաթի կիսաեզրափակիչ հանդիպումը, որտեղ ուժերը չափեցին «Նապոլին» և «Միլանը»։
Նեապոլիտանական ակումբը վստահ հաղթանակ տարավ՝ 2։0 հաշվով պարտության մատնելով մրցակցին և նվաճելով եզրափակչի ուղեգիր։
Հանդիպման հաշիվը 39-րդ րոպեին բացեց Դավիդ Ներեսը։ Երկրորդ խաղակեսում՝ 64-րդ րոպեին, Ռասմուս Հոյլունդը կրկնապատկեց նեապոլիտանցիների առավելությունը՝ վճռելով դիմակայության ելքը։
Եզրափակիչի երկրորդ ուղեգիրը կվիճարկեն Ա Սերիայի արծաթե մեդալակիր «Ինտերը» և Իտալիայի գավաթակիր «Բոլոնիան»։
Նշենք, որ «Միլանը» մրցաշարի գործող հաղթողն էր․ 2024 թվականին թիմը եզրափակչում 3։2 հաշվով առավելության էր հասել «Ինտերի» նկատմամբ։
Գոլերը՝ ԱՅՍՏԵՂ