Հունիսի 7-ը մեր ժողովրդի պատմության մեջ կարող է լինել բեկումնային․ Իշխան Սաղաթելյան

  «Ընտրությունը կատարել եմ հանուն Հայաստանի, հանուն կայունության անվտանգության և զարգացման։ Հունիսի 7-ը մեր ժողովրդի պատմության մեջ կարող է լինել բեկումնային, և այսօր մեր ժողովուրդը հնարավորություն ունի լիարժեք փակելու այս ամոթի, խայտառակության էջը և բեկում մտցնելու մեր ժողովրդի, պետության պատմության մեջ»,- այս մասին քվեարկություն կատարելուց հետո լրագրողների հետ զրույցում ասաց «Հայաստան» դաշինքի 2-րդ համար Իշխան Սաղաթելյանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

ԱՅՍ ՊԱՀԻՆ | ՈւՂԻՂ | Իշխան Սաղաթելյանի քվեարկությունը

Չարի հետ ընտրական պայքարի մեջ պետք չէր մտնել, բայց եթե այդպես է, կատարե՛ք ձեր պարտքը։ Այս մասին լրագրողների հետ զրույցում ասել է Բագրատ Սրբազանը։ «Եթե չես գնում ընտրության, թողնում ես, որ քո կյանքը դառնա այնպիսին, ինչպիսին ուրիշներն են պատկերացնում։ «Որևէ ընտրություն,…

Փաշինյանը իր հանցագործությունների համար ցմահ դատվելու է․ Իշխան Սաղաթելյան 

«Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ելույթը «Հայաստան» դաշինքի անդամների և աջակիցների ամփոփիչ հանդիպմանը։ Մանրամասն՝ տեսանյութում։

Մենք ունենք առաքելություն մեր պետականությանը տեր կանգնելու և դա անելու ենք միասին․ Իշխան Սաղաթելյան

Մենք ունենք առաքելություն եռագույնին տեր կանգնելու, մեր պետականությանը տեր կանգնելու և դա անելու ենք միասին։ Այս մասին ընտրողների հետ ամփոփիչ հանդիպմանն ասել է «Հայաստան» դաշինքի անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Սիրելի հայրենակիցներ, մեր թիմն ընտրարշավի ողջ ընթացքում հանդիպումներ է ունեցել շուրջ 70 համայնքում։ Մենք խնդիր ենք ունեցել մեր ժողովրդին և հանրությանը փաստերով և օրինակներով բացատրելու, որ գործող … Read more

Փաշինյանը ամեն ինչ անում է, որ երկրում ձևավորվի մեկ մարդու բռնապետություն․ Իշխան Սաղաթելյան 

«Մենք միասին դժվարին ճանապարհ ենք անցել։ Ձեզանից շատերն այս ժամանակահատվածում իրենց պահել են ամուր, պահել են թասիբով, պահել են տղավարի, նեղ պահին չեն լքել իր ընկերոջը, իր հարազատին և կանգնել են իրենց հայրենիքի և իրենց թիմի կողքին։ Ձեզանից բոլորից շնորհակալ ենք։ Սիրելի հայրենակիցներ, նախ ցանկանում եմ անդրադառնալ այս օրերին շատ խոսված՝ այս իշխանության հիմնական մի … Read more

Խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները․ Իշխան Սաղաթելյան

ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը գրում է․ «Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ անկախ ամեն ինչից շարունակել անխափան իրականացնել … Read more

Խուզարկություններ են իրականացվում ՀՅԴ գրասենյակում և անդամների բնակարաններում. Իշխան Սաղաթելյան

Այս պահին խուզարկում են Գյումրու ՀՅԴ գրասենյակը և մեր ընկերների բնակարանները: Այս մասին գրել է ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ՀՅԴ ԳՄ անդամ Իշխան Սաղաթելյանը։ «Գործող վարչախմբի գործողությունները, հատկապես վերջին օրերին ընդդիմադիր շտաբերի բնականոն գործունեությունը խաթարելու ապօրինի փորձերը, վարչախմբի հուսահատ քայլեր են՝ ընտրողների կամքի և ընտրությունների արդյունքների վրա ազդելու: Ուստի կոչ ենք անում մեր բոլոր թիմակիցներին՝ … Read more

Ու՞մ միջոցներով ես սուբսիդավորելու, հորդ տնի՞ց ես բերում․ Իշխան Սաղաթելյանը՝ Փաշինյանին

  «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պատգամավորության թեկնածու Իշխան Սաղաթելյանի ելույթը Հրազդանում՝ «Հայաստան» դաշինքի հանրահավաքին։ Մանրամասն՝ տեսանյութում։

Ժամանակին եթե մարդկանց գրպանը պլան էին գցում, որ բռնեին, հիմա սրանք հեղաշրջման պլան են գցում․ Իշխան Սաղաթելյան

  «Գործող իշխանությունը ամբողջ քարոզարշավի ընթացքում, իհարկե դրանից առաջ էլ, ակնհայտ դիմում է ապօրինությունների և ամեն կերպ խոչընդոտում ընդդիմադիր քաղաքական ուժերի գործունեությունը՝ փորձելով ըստ էության կազմալուծել մեր նախընտրական քարոզարշավի ընթացքը։ Հայաստանի ամբողջ տարածքում մեր գրասենյակներում անընդհատ խուզարկություններ, ապօրինի քայլեր ու գործողություններ են անում. նախընտրական շտաբի պատասխանատուներին, ակտիվիստներին և աջակիցներին ինչ-որ հիմար պատրվակներով հրավիրում են ոստիկանություն, … Read more

Նիկոլ Փաշինյանի իշխանությունը վտանգավոր է հայ մարդու կյանքի, առողջության և մեր պետականության համար․ Իշխան Սաղաթելյան 

«Ես հիշում եմ՝ ընդամենը երկու տարի առաջ, այս դահլիճում, 2024 թվականի մարտին հանդիպում էինք ունեցել։ Իսկ ինչի՞ մասին էինք խոսում։ Խոսում էինք մի բանի մասին, որ այս չարիքի իշխանությունը պատրաստվում է մեր հայրենիքից նոր տարածքներ հանձնել Ադրբեջանին, և դա ունենալու է ծանր հետևանքներ։ Այդ օրերին, երբ այս գյուղերով շրջում էինք, շատերին կարողացել էին համոզել, թե՝ … Read more