ՀՀ վարչապետը ներկայացրել է Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը

  1lurer. Կառավարության՝ հունվարի 8-ի նիստին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը ներկայացրեց Հայաստանի տնտեսական և ինստիտուցիոնալ վերափոխման դոկտրինը: Ըստ Փաշինյանի՝ սա զարգացման ուղենիշն է, որի նպատակն է վերանայել և ամրապնդել երկրի տնտեսական կառուցվածքը և պետական ինստիտուտները:   Փաստաթուղթը համառոտ է, այն 42 էջից է բաղկացած, թեև ավելի քան 100 էջից է կրճատվել: Ըստ … Read more

ԵՄ-ում առաջարկել են քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հարցը. Politico

Եվրամիությունը կարող է քննարկել Գրենլանդիա զորքեր ուղարկելու հնարավորությունը՝ Վաշինգտոնի պլաններին հակազդելու համար։ Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այդ մասին գրում է Politico-ն: «Եվրոպական երկրներին անհրաժեշտ է քննարկել Գրենլանդիայում զորքեր տեղակայելու հնարավորությունը, եթե Դանիան նման բան խնդրի», – հաղորդել է Politico-ն՝ մեջ բերելով ԵՄ-ի անանուն դիվանագետի խոսքերը։Politico-ի գնահատմամբ՝ այդ ուժերը կարող են դառնալ զսպող գործոն։ … Read more

Բաքվում Իրանի խնդիրը «մշակումներ է անցնում»

  1in.am. Իսրայելական «Եդիոտ ահրոնոտ» պարբերակայանը, հղում անելով մի քանի աղբյուրների, տեղեկացրել է, որ հունվարի 7-ին վարչապետ Բենիամին Նաթանյահուն «ռազմական կաբինետի» նիստ է հրավիրել և ներկայացրել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ բանակցությունների արդյունքները: Լրատվամիջոցն ամփոփել է, որ ԱՄՆ նախագահն Իսրայելի վարչապետի «առջև բոլոր ճակատներում կանաչ լույս է վառել»: Խոսքը վերաբերում է Գազայում, Հորդանանի արեւմտյան … Read more

Քահանաների հեռախոսները չեն վերադարձվել․ տեր Վրթանեսը՝ անձնական իրերի առգրավումների մասին

  Արագածոտնի թեմի քահանաներից մեկի տնից նաև գումար են առգրավել, որն էլ արդեն 2 ամիս է` չեն վերադարձնում Նախաքննական մարմինն Արագածոտնի թեմի հոգևորականների բնակարաններից առգրաված իրերի մի մասը վերադարձրել է` բացառությամբ քահանաների հեռախոսների։ Այս մասին Sputnik Արմենիայի հետ զրույցում ասաց Բյուրականի Սուրբ Հովհաննես եկեղեցու հոգևոր հովիվ տեր Վրթանես քահանա Բաղալյանը։   … Read more

ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ կքննարկվեն բանակցությունների ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները. Զելենսկի

  tert.am. ԱՄՆ նախագահի ներկայացուցիչների հետ տեղի կունենա բանակցությունների ևս մեկ նիստ, և սա երկու օրվա ընթացքում երրորդ նման նիստն է, գրել է Ուկրաինայի նախագահը տելեգրամյան ալիքում:   «Մենք ակնկալում ենք, որ կքննարկվեն հետպատերազմյան բանակցությունների հիմնական շրջանակի ամենաբարդ հարցերը, մասնավորապես՝ Զապորոժյեի ատոմակայանը և տարածքները: Ես նաև հանձնարարեցի թիմին քննարկել Ուկրաինայի, այլ եվրոպական … Read more

Կեղծ է․ Եզրաս արքեպիսկոպոսը՝ ԱԱԾ–ի հրապարակած փաստաթղթի մասին

  Sputnik. Եզրաս սրբազանը Մոսկվայի Սուրբ Խաչ հայկական եկեղեցում ջրօրհնեքի արարողություն էր իրականացնում։   Ռուսաստանի և Նոր Նախիջևանի հայոց թեմի առաջնորդ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը կեղծ է որակել ԱԱԾ հրապարակած փաստաթուղթը։   Նշենք, որ իշխանական civic.am կայքը հրապարակել է տեղեկություն, ըստ որի՝ ՀՀ Ազգային անվտանգության ծառայությունում առկա տվյալների համաձայն՝ Եզրաս արքեպիսկոպոս Ներսիսյանը … Read more

Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը․ Ֆրեդերիկսեն

  shantnews. ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը, կարծում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։   «Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կդադարի», – երեքշաբթի օրը նրա խոսքերն է մեջբերել Associated Press-ը:   Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը … Read more

Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների. Գարեգին Բ

  Ազատություն․ Մեր Սուրբ եկեղեցին շարունակում է ենթարկվել բռնաճնշումների, Էջմիածնի Մայր Տաճարում Սուրբ Ծնունդի պատարագի ժամանակ հայտարարեց Ամենայն Հայոց կաթողիկոս Գարեգին Բ-ն՝ հավելելով. «Այս իրավիճակը լուրջ հարված է մեր ազգի ու պետության հեղինակությանը և խորը վերք հասցված համայնքներին ու հավատացյալներին»:   «Քրիստոսի ուղենշած ճանապարհից խոտորվելը աշխարհը դարձնում է անարդարության, թշվառության ու դժբախտությունների … Read more

Թրամփը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ ազդեցությունը Գրենլանդիայի նկատմամբ

  Հայկական ժամանակ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամրապնդել Վաշինգտոնի ազդեցությունը Գրենլանդիայի վրա և փոխել կղզու կարգավիճակը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:   Այս մասին գրել է The Economist ամսագիրը՝ նշելով, որ բացահայտ անեքսիան քիչ հավանական է:   «Ամերիկյան վարչակազմի ռազմավարությունն ունի երկու ուղղություն: Նախ՝ այն ուղղված է Գրենլանդիայի … Read more

Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զnհվել՝ առնվազն 29 ցուցարար. HRANA

  tert.am․ Իրանում ձերբակալվել է առնվազն 1,203 քաղաքացի և զոհվել՝ առնվազն 29 ցուցարար, հաղորդել է Իրանական «HRANA» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը։   «Իններորդ օրը Իրանի բազմաթիվ քաղաքներում շարունակվում են բողոքի ցույցերն ու գործադուլները: Հավաքված և ստուգված տվյալների վերլուծությունը ցույց է տալիս, որ չնայած անվտանգ միջավայրին, իրավապահ և անվտանգության ուժերի ընդլայնված ներկայությանը՝ բողոքի ցույցերի … Read more