Գրենլանդիայի նկատմամբ ԱՄՆ-ի հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը․ Ֆրեդերիկսեն




 

shantnews. ԱՄՆ-ի կողմից Գրենլանդիայի նկատմամբ հավակնությունները կարող են հանգեցնել ՆԱՏՕ-ի փլուզմանը, կարծում է Դանիայի վարչապետ Մետտե Ֆրեդերիկսենը։


 


«Եթե Միացյալ Նահանգները որոշի ռազմական ուժ կիրառել ՆԱՏՕ-ի մեկ այլ երկրի դեմ, ապա ամեն ինչ կդադարի», – երեքշաբթի օրը նրա խոսքերն է մեջբերել Associated Press-ը:


 


Գրենլանդիայի վարչապետ Յենս Ֆրեդերիկ Նիլսենը նույնպես զգուշացրել է աղետալի հետևանքների մասին, եթե ԱՄՆ-ն որևէ ուժային գործողություն ձեռնարկի Գրենլանդիայի դեմ։


 


 


Leave a Comment