Թրամփը մտադիր է ուժեղացնել ԱՄՆ ազդեցությունը Գրենլանդիայի նկատմամբ




 

Հայկական ժամանակ․ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը մտադիր է ամրապնդել Վաշինգտոնի ազդեցությունը Գրենլանդիայի վրա և փոխել կղզու կարգավիճակը մինչև իր պաշտոնավարման ժամկետի ավարտը:


 


Այս մասին գրել է The Economist ամսագիրը՝ նշելով, որ բացահայտ անեքսիան քիչ հավանական է:


 


«Ամերիկյան վարչակազմի ռազմավարությունն ունի երկու ուղղություն: Նախ՝ այն ուղղված է Գրենլանդիայի անկախության շարժմանը աջակցելուն և Դանիայի հետ տարաձայնությունների խորացմանը, երկրորդ՝ վարչակազմը կարծես փորձում է ինչ-որ համաձայնագիր կնքել Արկտիկական կղզու հետ՝ գուցե նույնիսկ ամբողջությամբ շրջանցելով Դանիան:


 


Ամերիկացի առաջնորդի ախորժակը Արևմտյան կիսագնդի նկատմամբ անհագ է թվում»,- ասվում է հոդվածում։


 


 


Leave a Comment