Դեսպան Խաչատրյանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին
Դեկտեմբերի 2-ին դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Սենատում Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի անդամների հետ՝ խմբի նախագահ Ժիլբեր-Լյուկ Դեվինազի գլխավորությամբ։ Հայաստանի դեսպանը բարձր է գնահատել Ֆրանսիայի Սենատի շարունակական աջակցությունը Հայաստանին և հայ ժողովրդին, այդ թվում՝ Հայաստանի ձգտումներին՝ ուղղված տարածաշրջանում խաղաղության հաստատմանն ու երկրում ժողովրդավարական ինստիտուտների ամրապնդմանը։ Դեսպան Խաչատրյանն անդրադարձել է Հայաստան-Ֆրանսիա ռազմավարական բնույթ կրող գործընկերությանը, մասնավորապես՝ … Read more