Ոչ ոք իրավունք չունի գողանալ ժողովրդի ձայնը – Live News

Հունիսի 7-ի ընտրություններից հետո մենք մտել ենք աննախադեպ մի իրականություն, որը լուծում է պահանջում։ Հենց այնպես մոռացության տալ, չտեսնելու տալ՝ չի հաջողվելու։ Երեք տեղամասերի վերաքվեարկության հարցը լուծում է պահանջում, որովհետև այն միայն երեք տեղամասերի մասին չէ, և միայն ԲՀԿ-ի մասին չէ։ Այն շատ ավելի խոր խնդիր է։ ՍԴ դիմելու նախօրյակին փորձեմ հստակեցնել մի քանի հարց։ … Read more

Եթե այս քաղաքականությունը շարունակվի, Հայաստանին ծանր ժամանակներ են սպասվում․ Արեն Ապիկյան

  Yerevan.Today-ի տաղավարում այսօր՝ հունիսի 17-ին, բիզնես խորհրդատու Արեն Ապիկյանի հետ խոսել ենք հետընտրական զարգացումների, ընտրությունների արդյունքների, ընդդիմության մանդատներ վերցնել-չվերցնելու հարցի, ինչպես նաև Հայաստանի տնտեսության առջև ծառացած մարտահրավերների մասին։ Հարցազրույցում խոսվել է նաև Հայաստանի արտահանողների խնդիրների, ռուսական շուկայի սահմանափակումների, ԵԱՏՄ–ԵՄ հարաբերությունների, հարկային քաղաքականության և բիզնես համայնքի տրամադրությունների մասին։ Մանրամասն՝ տեսանյութում։

«Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը. Ռոբերտ Ամստերդամ

Մարդու իրավունքների միջազգային պաշտպան Ռոբերտ Ամստերդամը գրում է․ ««Կեղծված» բառը դեռ մեղմ է ասված՝ նկարագրելու համար Հայաստանի ընտրությունների խայտառակությունը, որտեղ քվեների հաշվարկն անցավ կասկածելի մեխանիզմներով, բանակն ուղղակիորեն ներգրավվեց, իսկ իմ վստահորդ Սամվել Կարապետյանը, զրկվելով քարոզարշավից, փակված մնաց սեփական տան պատերի ներսում: Բայց ինձ ավելի քան ապշեցնում է Արևմուտքի արձագանքը. Մակրոնը, ֆոն դեր Լայենն ու Թրամփը … Read more

Ընտրողի ձայնը չի կարող պարզապես «վերանալ» վարչական որոշման հետևանքով. Anticor

AntiCor փորձագիտական հետազոտություն էանցկացրել՝ « ՀՀ ԱԺ 2026 թվականի ընտրություններ․ խախտումների հակակոռուպցիոն վերլուծություն», որում նշված է. «ՀՀ Ազգային ժողովի 2026 թվականի հունիսի 7-ի ընտրությունների ամբողջ գործընթացը՝ նախընտրական շրջանը, քվեարկության օրը և հետընտրական փուլը, AntiCor-ի փորձագետների կողմից ուսումնասիրվել է ոչ միայն որպես ընտրական գործընթաց, այլև որպես պետական իշխանության ձևավորման նկատմամբ հանրային վստահության, վարչական ռեսուրսների օգտագործման, քաղաքական ազդեցության … Read more

Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում. Արա Պողոսյան

Քաղաքագետ Արա Պողոսյանը ֆեյսբուքյան էջում գրել է․ «Քպ-ի ԿԸՀ-ն ևս մեկ անգամ ապացուցեց հայկական իրականության մեջ արմատացած միտքը. «Կարևոր չէ, թե ով և ում է ընտրում, կարևորը, թե ո՞վ է արդյունքները հաշվում»: Կուսակցական կասկածելի ընտրություններ իրականացնող ուժից ակնկալել համապետական արդար ընտրություններ՝ մի տեսակ զվարճալի է։Ու դա ապացուցվեց հատկապես վերջին ընտրություններում, երբ այնքան աղաղակող էին խախտումներն … Read more

Դիմելու ենք ՍԴ՝ վիճարկելով ընտրության արդյունքները, պիտի անվավեր ճանաչվի, լինի ընտրության 2-րդ փուլ (տեսանյութ)

«Միասնության թևերի» ասուլիսը հետընտրական զարգացումների վերաբերյալ

ՌԴ Պետդումայի ընտրությունները տեղի կունենան սեպտեմբերի 20-ին

ՌԴ Պետդումայի ընտրությունները կանցկացվեն 2026 թվականի սեպտեմբերի 20-ին: Համապատասխան հրամանագիրը ստորագրել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը: Հաղորդում է  ՏԱՍՍ-ը:

Փաշինյանը արդեն մարված խաղաքարտ է. Բորիս Մուրազի 

Հունիսի 14-ին Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ամփոփեց խորհրդարանական ընտրությունները՝ ԲՀԿ-ին դուրս թողնելով խորհրդարանից։ Խորհրդարան են անցնում 3 ուժ՝ ՔՊ-ն, «Ուժեղ Հայաստան»-ը և «Հայաստան» դաշինքը։ Թեմայի շուրջ այսօր՝ հունիսի 15-ին, Yerevan.Today-ի հարցազրույցի տաղավարում զրուցել ենք «Հայաստան» դաշինքի պատգամավորի թեկնածու Բորիս Մուրազիի հետ։ Զրույցի ընթացքում անդրադարձել ենք ընտրությունների ելքերին, Նիկոլ Փաշինյանի իշխանության «լեգիտիմության» խնդրին, վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառմանը, … Read more

Հին լինի, թե նոր, ոչ մեկն այսպիսի պիղծ-երեսպաշտ ընթացքով չի նվաճել իշխանության թագը. Րաֆֆի Հովհաննիսյան

Հայոց պատմությամբ չափես, թե անվանափոխված Հայաստանի՝ երեկ հայտարարված պաշտոնական «թվերը»՝ ե՛ւ իրենց արտացոլած բովանդակությամբ, ե՛ւ խորքային ընթացակարգով, առաջարկում են պաշտոնավարման բերել բոլոր ժամանակների մեր ամենահակալեգիտիմ իշխանին ու արքունիքը։ Օրինակարգության բաց ու բացակայություն ունեցել ենք միշտ՝ արդի շրջանում 1995 թվականից այս կողմ։ Պատասխանատվություն ստանձնելու քաջություն ունեցել են կամ՝ ոչ, հարափոփոխ իշխանություններն անիրավ և անօրեն ընտրությունների խարանը … Read more

Նիկոլ Փաշինյան, ոչ լեգիտիմը դո՛ւ ես ու քո քաղաքական թիմը. Իշխան Սաղաթելյան

Ընտրությունների արդյունքում արձանագրված երկու կարևոր փաստի հետ Նիկոլ Փաշինյանը որևէ կերպ չի ուզում հաշվի նստել և համակերպվել։ Առաջինը՝ չնայած աննախադեպ, լայնածավալ արտաքին աջակցության կամ, տվյալ դեպքում, միջամտության, չնայած պետական վարչական ռեսուրսի աննախադեպ կիրառման և բազմաթիվ ապօրինությունների՝ Նիկոլ Փաշինյանը չկարողացավ ստանալ մեր ժողովրդի ձայների 50%-ը։ Երկրորդ հանգամանքը՝ չնայած աննախադեպ բռնաճնշումների, ապօրինությունների, ընտրակեղծիքների, ֆիզիկական և տեղեկատվական տեռորի՝ … Read more