Իրազեկում․ Երևանի Աջափնյակ վարչական շրջանում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 18-ին՝ ժամը 11:00-ից մինչև 13:20-ն ընկած ժամանակահատվածում, Երևանի Աջափնյակ վարչական շրջանի Բեկնազարյան, Մարգարյան, Լենինգրադյան, Բաշինջաղյան, Առաքելյան, Հալաբյան, Լուկաշինի, Շիրազի փողոցների մի շարք հասցեներում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ ՆԳՆ փրկարար ծառայությունից խնդրում են չանհանգստանալ։

Արագածոտնի մարզի Շղարշիկ, Կաթնաղբյուր, Իրինդ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 12-ին՝ ժամը 10:30-ից մինչև 11:00-ն ընկած ժամանակահատվածում, Արագածոտնի մարզի Շղարշիկ, ժամը 11:15-ից մինչև 11:30-ը՝ Կաթնաղբյուր, ժամը 12:00-ից մինչև 12:30-ը՝ Իրինդ բնակավայրերում անցկացվելու են «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով ուսումնական վարժանքներ, որոնց ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից:  

Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում գործարկվելու են էլեկտրական շչակներ

Հունիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 14:00-ն ընկած ժամանակահատվածում, Վայոց ձորի մարզի Եղեգիս համայնքի Աղնջաձոր և Թառաթումբ բնակավայրերում անցկացվելու է «Ազդարարում, տարհանում, պատսպարում» թեմայով հատուկ տակտիկական ուսումնավարժություն, որի ընթացքում գործարկվելու են էլեկտրական շչակներ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից:

Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 12-ին՝ ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Գյումրի քաղաքում փորձարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ ՓԾ-ից:

Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ

Հունիսի 5-ին` ժամը 12:00-ից մինչև 13:00-ն ընկած ժամանակահատվածում, Շիրակի մարզի Արթիկ համայնքի «Սարատակի նախադպրոցական ուսումնական հաստատություն» ՀՈԱԿ-ում փորձարկվելու է էլեկտրական շչակ: Խնդրում ենք չանհանգստանալ։

Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում գործարկվելու է էլեկտրական շչակ

Մայիսի 12-ին՝ ժամը 10:00-ից մինչև 15:00-ն ընկած ժամանակահատվածում, Տավուշի մարզի Իջևան համայնքի Կիրանց բնակավայրում անցկացվելու է ««Օդային տագնապ» ազդանշանի դեպքում բնակչության ազդարարման, պատսպարման և տարհանման աշխատանքների կազմակերպումը» թեմայով վարժանք, որի ընթացքում՝ ժամը 12:00-ին, գործարկվելու է էլեկտրական շչակ։ Այս մասին հայտնել են ՆԳՆ փրկարար ծառայությունից։