Հավերժ փա´ռք հայրենիքի նվիրյալ նահատակներին. Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել Եռաբլուրում

Հայաստանի Հանրապետության երրորդ նախագահ, Հայաստանի Հանրապետական կուսակցության նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր ծաղկեպսակ է դրվել «Եռաբլուր» զինվորական պանթեոնում` հայրենիքի ազատության և անկախության համար իրենց կյանքը զոհաբերած քաջորդիների սխրանքը հավերժացնող հուշապատին: «Հավերժ փա´ռք հայրենիքի նվիրյալ նահատակներին, երախտագիտությո´ւն ազատության և անկախության պայքարի մարտիկներին»,- ասվում է հաղորդագրությունում։

Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին

Հարգանքի տուրք՝ ապրիլյան քառօրյա պատերազմի հերոսների հիշատակին ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանի անունից այսօր «Եռաբլուր» զինվորական պանթեոնում հարգանքի տուրք է մատուցվել 2016թ. ապրիլյան հաղթական պատերազմի ժամանակ զոհված հերոսների և Արցախյան ազատամարտում իրենց կյանքը զոհաբերած բոլոր հայորդիների հիշատակին: Նախագահ Սարգսյանի անունից ծաղկեպսակ է դրվել զոհված ազատամարտիկների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին: