Անձն իր քվեն տալով ՔՊ-ի ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական Սուրբ Եկեղեցուց․ Տեր Եզրաս

Անձն իր քվեն տալով ՔՊ-ի հակասահմանադրական կետ պարունակող հակաեկեղեցական ծրագրին՝ ակամա մեղք է գործում և իրեն դուրս դնում Առաքելական մեր սուրբ Եկեղեցուց, քանզի այդ ընտրությամբ դառնում է մասնակից իշխանությունների հակասահմանդրական հանցավոր գործողություններին։ Այս մասին ասել է ՀԱԵ Ռուսաստանի և Նոր Նախիջևանի թեմի առաջնորդ Տեր Եզրաս արք. Ներսիսյանը։

Ոչ թե կաբինետներում նստած, այլ մարդկանց ազդակներով ենք ձևավորել ծրագիր, որում ամեն ոք կգտնի իրեն (տեսանյութ)

Հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցն ամբողջությամբ դիտեք այստեղ։  

Հրատապ․ Ինչ մեսիջ են բերել Փաշինյանի կապավորները Բաքվից (տեսանյութ)

Ժաննա Ծառուկյանի «Մտորենք միասին» հեղինակային հաղորդաշարի հյուրը «Դեմոկրատական այլընտրանք» կուսակցության նախագահ, քաղաքագետ Սուրեն Սուրենյանցն է: Հարցազրույցը դիտեք տեսանյութում

Ստեղծել ամուր համախմբում Եկեղեցու շուրջ. Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությունը

Սփյուռքի զորաշարժի խորհրդաժողովը կոչ-հայտարարությամբ է հանդես եկել։ «Ապրիլի 11-12-ը Փարիզում կայացավ Սփյուռքի ազգային զորաշարժին նվիրված խորհրդաժողով՝ Հայաստանից, Արցախից եւ Սփյուռքի 26 երկրներից ժամանած ավելի քան 150 հեղինակավոր մտավորական, քաղաքական, հանրային եւ համայնքային գործիչների մասնակցությամբ: Խորհրդաժողովը հանգամանալից քննեց համազգային  մարտահրավերների եւ աշխարհաքաղաքական նոր իրողությունների պայմաններում Հայաստան-Սփյուռք հարաբերությունների ներկայիս պատկերը եւ համահայկական օրակարգերի շուրջ զորաշարժի անհրաժեշտությունը:Խորհրդաժողովի բացման … Read more

Ունենք անընդունելի իրավիճակ․ Եկեղեցին թիրախավորված է իշխանության ներկայացուցիչների կողմից․ Վեհափառ

Ապրիլի 12-ին Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսը Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում ընդունեց Հայաստանի տարբեր թեմերից ուխտավորաբար Մայր Աթոռ Սուրբ Էջմիածին ժամանած շուրջ 650 եկեղեցասեր երիտասարդների` առաջնորդությամբ իրենց հոգևոր հովիվների։ Հանդիպումը սկսվեց Տերունական աղոթքով և Հայրապետական մաղթերգով։ Ապա ՀԵՀԵՄ հոգևոր տեսուչ և Կենտրոնական գրասենյակի տնօրեն Հոգեշնորհ Տ. Թովմա վարդապետ Խաչատրյանը Նորին Սրբությանը … Read more

Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին

Օկուպացիոն ադրբեջանական վարչակազմը Ստեփանակերտում քանդել է Սուրբ Հակոբ եկեղեցին՝ Հայ Առաքելական Եկեղեցու տաճարը, որը կառուցվել էր 2007 թվականին։ Այս մասին գրում է Artsakh Tourism & Culture Development Agency-ին։ Այս եկեղեցին կառուցվել էր Արցախի Հանրապետության մայրաքաղաքի հավատացյալների հոգևոր կարիքները հոգալու համար՝ շարունակելով Արցախում դարերով ձևավորված քրիստոնեական ներկայության ավանդույթը։ Դեռևս 19-րդ դարի վերջից Ստեփանակերտում գործել է միանավ … Read more

Եկեղեցու վրա ճնշումներ գործադրելու հարցում արտաքին գործոնը շատ կարևոր դեր է կատարում. «Փաստ»

«Փաստ» օրաթերթը գրում է. 2026 թվականի մարտի 11-ին ելույթ ունենալով Եվրախորհրդարանում (ԵԽ)՝ Նիկոլ Փաշինյանը Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցու հոգևորականներին մեղադրել էր Կրեմլի հետ կապեր ունենալու մեջ, ինչն արժանացել էր ԵԽ պատգամավորների բուռն ծափահարություններին։ Ուշագրավ է, որ նման բովանդակությամբ ելույթը հնչել է 2026 թվականի ամռանը Հայաստանում սպասվող խորհրդարանական ընտրություններից առաջ, երբ ակնհայտ է, որ բարձրաստիճան հոգևորականների … Read more

Նորից «փոցխի» վրա. «Փաստ» – Yerevan Today

«Փաստ» թերթը գրում է. «Դատելով ամենից՝ Նիկոլ Փաշինյանի նախընտրած գործիքը ոչ թե ատաղձագործական մուրճն է, որը թափահարում էր հանրության գլխին, այլ՝ հողագործական փոցխը, որի վրա պարբերաբար կանգնում է: Տվյալ դեպքում փոցխը մի փոքր փոխաբերական առումով ենք ասում, բայց դրանից կոթի հարվածը, տվյալ դեպքում՝ քաղաքական հարվածը պակաս ցավոտ չէ: Մոտ մեկ տարի առաջ նախաձեռնելով ամենաիսկական արշավանք … Read more

Հեռո՛ւ պահեք ձեր պիղծ ձեռքերը Հայոց Եկեղեցուց. հոգևոր իշխանությունը ձեր խելքի բանը չէ. հայտարարություն

Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը հանդես է եկել հայտարարությամբ. «Հայոց եկեղեցու պահպանության համահայկական խորհուրդը խստագույնս դատապարտում է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության նախընտրական ծրագրում Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու դեմ ուղղված անընդունելի, ապօրինի և հակասահմանադրական դրույթների ներառումը։ Ինչ-որ կուսակցական խմբակ իրեն վերապահել է Եկեղեցին «բարենորոգելու», կանոնադրություն փոխելու, Ամենայն Հայոց Կաթողիկոսին տապալելու և նոր ընտրություններ պարտադրելու լիազորություն։ Սա խղճի, … Read more

Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ. Արամ Վարդևանյան

«Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ»,- նշում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։ «Հասել ենք այն կետին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտող դրույթներ են ընդգրկվում կոնկրետ քաղաքական ուժի՝ օրվա իշխանությունների նախընտրական ծրագրում: Այս վարքագծով ևս խաթարվում է հասարակության միասնականությունը և խղճի, կրոնի ազատության երաշխիքները: Այսինքն՝ խախտվում … Read more