«Իրավունքի ժխտողականության, նիհիլիզմի օրինակ է այն ամենն, ինչ կատարվում է Մայր Աթոռի դեմ»,- նշում է իրավապաշտպան Արամ Վարդևանյանը։
«Հասել ենք այն կետին, որ Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու ներքին գործերին ուղիղ միջամտող դրույթներ են ընդգրկվում կոնկրետ քաղաքական ուժի՝ օրվա իշխանությունների նախընտրական ծրագրում: Այս վարքագծով ևս խաթարվում է հասարակության միասնականությունը և խղճի, կրոնի ազատության երաշխիքները: Այսինքն՝ խախտվում է իրավունքի գերակայությունը:
Նաև հենց այս ամենի կանխարգելման և իրական փոփոխությունների պահանջով՝ ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին հանդիպենք Ազատության հրապարակում։
Իրավունքը պետք է գերակայի և գերակայելու է…
Աստված պահապան մեր ժողովրդին»,- ասում է Վարդևանյանը։
Հիշեցնենք՝ «Ուժեղ Հայաստան» կուսակցությունը ապրիլի 11-ին, ժամը 17:00-ին Ազատության հրապարակում հանրահավաք է անցկացնելու։