Վեհափառը ընդունել է Հայաստանում դիտորդական առաքելություն իրականացնող ԵԱՀԿ ԺՄԻԳ-ի ղեկավարին

Մայիսի 21-ին Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնում Ն.Ս.Օ.Տ.Տ. Գարեգին Երկրորդ Ծայրագույն Պատրիարք և Ամենայն Հայոց Կաթողիկոսն ընդունել է Հայաստանում ԵԱՀԿ Ժողովրդավարական հաստատությունների և մարդու իրավունքների գրասենյակի դիտորդական առաքելության ղեկավար Յանեժ Լենարչիչին։ Հանդիպման ընթացքում անդրադարձ է կատարվել Հայաստանում նախընտրական շրջանում առկա հասարակական-քաղաքական իրադրությանը, ընտրական գործընթացների խաղաղ և թափանցիկ ընթացքի ապահովման, հանրային վստահության ու համերաշխության մթնոլորտի պահպանման անհրաժեշտությանը։

ԵԱՏՀ խորհուրդը նիստ է գումարել

Ապրիլի 27-ին ԵԱՏՀ շտաբում տեղի է ունեցել Եվրասիական տնտեսական հանձնաժողովի խորհրդի նիստը։ Նիստին մասնակցել են Հայաստանի Հանրապետության փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը, Բելառուսի Հանրապետության փոխվարչապետ Նատալյա Պետկևիչը, Ղազախստանի Հանրապետության փոխվարչապետ – ազգային տնտեսության նախարար Սերիկ Ժումանգարին, Ղրղզստանի Հանրապետության նախարարների կաբինետի նախագահի առաջին տեղակալ Դանիար Ամանգելդիևը, Ռուսաստանի Դաշնության կառավարության փոխնախագահ Ալեքսեյ Օվերչուկը և Եվրասիական տնտեսական հանձնաժողովի կոլեգիայի նախագահ … Read more

ԺՀՄԻԳ փորձագետների և ԱԺ մշտական հանձնաժողովի անդամների հանդիպմանը անդրադարձ է կատարվել ՀՀ-ում կանանց եւ տղամարդկանց իրավունքների հավասարության հարցերին

Հայաստանում գենդերային քաղաքականության ազգային գնահատում իրականացնելու նպատակով փետրվարի 3-ին ՀՀ ԱԺ են այցելել Եվրոպայում անվտանգության եւ համագործակցության կազմակերպության (ԵԱՀԿ) ժողովրդավարական հաստատությունների եւ մարդու իրավունքների գրասենյակի (ԺՀՄԻԳ) փորձագետներ Դինարա Դիլդաբեկովան, Այլա վան Հեյլ Մերդանովիչը եւ Լաուրա Սիմոնյանը: Փորձագետների հետ հանդիպել են ԱԺ մարդու իրավունքների պաշտպանության եւ հանրային հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի տեղակալ Ռուստամ Բաքոյանը, «Քաղաքացիական պայմանագիր» … Read more

Միջազգային իրավունքը չի կարող ոտնահարվել կամ պատանդ դառնալ երկակի ստանդարտներին. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնսը X-ում հետևյալ գրառումն է կատարել․ «Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ վերահաստատում եմ հավատարմությունս Հելսինկիի Վերջնական Ակտին (ուժի սպառնալիքի և ագրեսիայի կիրառման անթույլատրելիություն) և միջազգային իրավունքին։ Այս սկզբունքները համամարդկային են և պետք է հարգվեն ամենուր՝ ինչպես Գազայում և Ուկրաինայում, այնպես էլ՝ Վենեսուելայում։ Միջազգային իրավունքը չի կարող ոտնահարվել կամ պատանդ դառնալ … Read more