Միջազգային իրավունքը չի կարող ոտնահարվել կամ պատանդ դառնալ երկակի ստանդարտներին. ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ

ԵԱՀԿ խորհրդարանական վեհաժողովի նախագահ Պերե Խուան Պոնսը X-ում հետևյալ գրառումն է կատարել․

«Որպես ԵԱՀԿ ԽՎ նախագահ վերահաստատում եմ հավատարմությունս Հելսինկիի Վերջնական Ակտին (ուժի սպառնալիքի և ագրեսիայի կիրառման անթույլատրելիություն) և միջազգային իրավունքին։ Այս սկզբունքները համամարդկային են և պետք է հարգվեն ամենուր՝ ինչպես Գազայում և Ուկրաինայում, այնպես էլ՝ Վենեսուելայում։ Միջազգային իրավունքը չի կարող ոտնահարվել կամ պատանդ դառնալ երկակի ստանդարտներին»։

Համաձայն «Հեղինակային իրավունքի եւ հարակից իրավունքների մասին» օրենքի՝ լրատվական նյութերից քաղվածքների վերարտադրումը չպետք է բացահայտի լրատվական նյութի էական մասը: Կայքում լրատվական նյութերից քաղվածքներ վերարտադրելիս քաղվածքի վերնագրում լրատվական միջոցի անվանման նշումը պարտադիր է, նաեւ պարտադիր է կայքի ակտիվ հղումի տեղադրումը:

Leave a Comment