Հայաստանում գնաճը մայիսին կազմել է 4,3%. ԵԱԶԲ

Հայաստանում տարեկան գնաճն՝ ըստ Եվրասիական զարգացման բանկի շաբաթական մակրոակնարկի, մայիսին կազմել է 4,3%՝ ապրիլի 3,2%-ի դիմաց: «Արագացումը պայմանավորված է սննդամթերքի (մայիսին տարեկան կտրվածքով +7,4%`ապրիլի 5,2%-ի դիմաց), ծառայությունների (մայիսին տարեկան կտրվածքով +3,1%՝ ապրիլի 2,7%-ի դիմաց) գների աճով, ինչպես նաև ոչ պարենային հատվածում գնանկման նվազմամբ (մայիսին տարեկան կտրվածքով -0,1%՝ ապրիլի -0,5%-ի դիմաց)»,-ասվում է ԵԱԶԲ մակրոակնարկում:

ԵԱԶԲ–ն ակնկալում է ՀՀ–ում սպառողական գների աճի պահպանում 3±1% ցուցանիշի մոտակայքում

ԵՐԵՎԱՆ, 13 մայիսի․/ԱՌԿԱ/․ ԵԱԶԲ-ն ակնկալում է, որ սպառողական գների աճը Հայաստանում կմնա 3±1% նպատակային ցուցանիշի մոտակայքում, ասվում է բանկի ամենշաբաթյա մակրոտնտեսական վերլուծության մեջ։ Ինչպես նշվում է տեղեկագրում, ապրիլին Հայաստանում գնաճը կազմել է 3.2%՝ մարտ ամսվա 3.3%-ից հետո։ «Մի փոքր դանդաղումը պայմանավորված է սննդամթերքի (ապրիլին տարեկան +5.2% նախորդ ամսվա 5.4%-ից հետո), ծառայությունների (ապրիլին տարեկան +2.7%, նախորդ … Read more