ՌԴ դեսպանորդների հետ ՀՌՀ-ում քննարկվել են մեդիա ոլորտում փորձի փոխանակման, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորությունների վերաբերյալ հարցեր

Հունիս 26,2025 14:34 Այսօր Հեռուստատեսության եւ ռադիոյի հանձնաժողովը հյուրընկալել էր Հայաստանում Ռուսաստանի Դաշնության դեսպանատան խորհրդական-դեսպանորդներ Մաքսիմ Սելեզնյովին եւ Դմիտրի Լիցկային։ Հանդիպման ընթացքում քննարկվել են հայ-ռուսական համագործակցության օրակարգային հարցեր՝ մեդիա ոլորտում փորձի փոխանակում, ոլորտի կարգավորում, համատեղ ծրագրերի իրականացման հնարավորություններ եւ այլ համագործակցային թեմաներ։ Կողմերը կարևորել են նման ձևաչափով շփումները՝ փորձի փոխանակման և գործընկերային կապերի զարգացման համար։ … Read more