Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել. ԵԱՀԿ դիտորդ

Պետական կառույցի աշխատողների վրա ճնշումներ են եղել՝ մասնակցելու իշխանության հավաքներին, մտահոգիչ է, ասել է ԵԱՀԿ կարճաժամկետ դիտորդական առաքելության հատուկ համակարգող Ֆարահ Քարիմին «Ողջ քարոզարշավի ընթացքում արտաքին ճնշումները մեծ ազդեցություն ունեցան նաև հենց ընտրողների վրա։ Արշավը լի էր արճակատողական մոտեցումներով, բաժանություն բերող հռետորաբանությամբ, ձայները գնելու և այլ ընտրական խախտումների տարբեր մեղադրանքներով, որի արդյունքում ընդդիմադիր շատ ուժեր … Read more

ԵԱՀԿ ԽՎ-ն ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ

ԵԱՀԿ ԽՎ դիտորդական պատվիրակության ղեկավար Ջևրոսիմա Պեյովիչի ղեկավարած պատվիրակությունը մայիսի 22-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Առաքելությունն առաջիկա ընտրություններին ՀՀ է գործուղելու շուրջ 100 դիտորդ։ Նրանք ԿԸՀ-ում ծանոթացել են  ընտրություններին ընդառաջ հանձնաժողովի նախապատրաստական աշխատանքներին։

ԱՊՀ-ն Հայաստանի ԱԺ ընտրություններին կգործուղի 120 դիտորդ • Tribune.am

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ Այս մասին տեղեկանում ենք ԿԸՀ-ի տարածած հաղորդագրությունից, Հայաստանի ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։ Հանձնաժողովի նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական … Read more

ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ. ԿԸՀ

ԱՊՀ դիտորդական առաքելության ղեկավար, ԱՊՀ գլխավոր քարտուղարի տեղակալ Նուրլան Մուսատաևիչ Սեյթիմովի գլխավորած պատվիրակությունը մայիսի 18-ին հյուրընկալվել է ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովում։ ԿԸՀ–ից  հայտնում են, որ ՀՀ ԱԺ հերթական ընտրություններին ԱՊՀ-ն ՀՀ է գործուղելու ընդհանուր թվով 120 դիտորդ։ ԿԸՀ նախագահ Վահագն Հովակիմյանը ողջունել է դիտորդական առաքելության ներկայացուցիչներին և ներկայացրել ընտրություններին ընդառաջ ԿԸՀ նախապատրաստական աշխատանքները։

Ընտրություններին որպես դիտորդ 12 տեղական և մեկ միջազգային կազմակերպություն կլինի․ ԿԸՀ

ՀՀ Կենտրոնական ընտրական հանձնաժողովն ապրիլի 27-ի արտահերթ նիստում բավարարել է դիտորդական առաքելություն իրականացնող երեք կազմակերպության դիմում։ Այս մասին հայտնում են հանձնաժողովից։ «Այդ կազմակերպություններն են՝ «Հաշմանդամություն ունեցող անձանց իրավունքների օրակարգ» իրավապաշտպան հասարակական կազմակերպությունը, «Արժանապատիվ սպա» իրավա-սոցիալական հասարակական կազմակերպությունը, «Քաղաքացիական երիտասարդական կենտրոն» համայնքային զարգացման հասարակական կազմակերպությունը։ Այսպիսով, վերոնշյալ երեք կազմակերպությունները հավատարմագրվել են ԱԺ հերթական ընտրությունները դիտարկելու համար։ … Read more

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը հրավեր ուղարկի. Մատվիենկո

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս մասին հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն։ Այս հարցը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, լրագրողներին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։ Մենք ցանկանում ենք մեկ բան՝ որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճող, որ Հայաստանում լինի կայուն քաղաքական … Read more