Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը հրավեր ուղարկի. Մատվիենկո

Մոսկվան իր դիտորդներին կուղարկի ՀՀ խորհրդարանական ընտրություններին, եթե Երևանը համապատասխան հրավեր ուղարկի։ Այս մասին հայտարարել է Վալենտինա Մատվիենկոն։

Այս հարցը, ի թիվս այլ հարցերի, քննարկվել է ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի հետ հանդիպմանը, լրագրողներին ասել է ՌԴ Դաշնության խորհրդի նախագահը։

Մենք ցանկանում ենք մեկ բան՝ որ Հայաստանը լինի բարեկեցիկ, բարգավաճող, որ Հայաստանում լինի կայուն քաղաքական իրավիճակ, որովհետև մենք շատ ենք գնահատում և արժևորում մեր կապերը հայ ժողովրդի հետ:

Leave a Comment