Թուրքիայի նավթահորերից մեկում պայթյուն է որոտացել. կա 7 վիրավոր – Live News
Թուրքիայի արևելյան հատվածում գտնվող Դիարբեքիրի նահանգի նավթահորում պայթյուն է տեղի ունեցել: Այս մասին գրում է ermenihaber.am-ը: Պայթյունի հետևանքով վիրավորել է 7 աշխատող, որից երկուսը ստացել են ծանր մարմնական վնասվածքներ: Նախնական տվյալներով՝ գազի արտահոսքի պատճառով գրանցված պայթյունից հետո մերձակայքում հրդեհ է բռնկվել, ապա մարվել դեպքի վայր ժամանած հրշեջների կողմից: