Կալանքի հետ Աղվան Արշակյանի հիվանդության համատեղելիությունը պարզելու դատաբժշկական փորձաքննությունը մինչև այժմ չի իրականացվել. փաստաբան
Փաստաբան Վարազդատ Հարությունյանի ֆեյսբուքյան գրառումը Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառված խափանման միջոց կալանքը վերացնելու/փոխելու միջնորդությունը մակագրվել է Աղվանին կալանավորած դատավոր Գնել Գասպարյանին:Երևան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը Գնել Գասպարյանի նախագահությամբ Աղվան Արշակյանի նկատմամբ կիրառելով խափանման միջոց 2-ամսյա կալանքը, միաժամանակ դատական ակտով պարտավորեցրել է նախաքննություն իրականացնող մարմնին ԱՆՀԱՊԱՂ նշանակել դատաբժշկական փորձաքննություն պարզելու համար Աղվանի հիվանդության համատեղելիությունը կալանքի հետ: … Read more