Իլհամ Ալիևը կրկին սպառնում է Հայաստանին

Տարածաշրջանում հաղորդակցությունների ապաշրջափակման թեմայով հայտարարություններ է արել Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։ Նա այդ մասին խոսել է Նոր տարվա առիթով լրատվամիջոցներին տված հարցազրույցում: Ինչո՞վ են ուշագրավ եղել հարևան երկրի ղեկավարի հայտարարությունները։ Ալիևի հարցազրույցի ուշագրավ հատվածները մեկնաբանում է Արտյոմ Երկանյանը։

Արդյո՞ք Իրանում հնարավոր է այն, ինչ եղավ Վենեսուելայում

Իրանում շարունակվում են բողոքի ցույցերն ու զանգվածային անկարգությունները: «Հորիզոնի» տաղավարում թեմայի շուրջ թարմ տեղեկություն է ներկայացրել Արտյոմ Երկանյանը: «Հիշեցնեմ, որ ի սկզբանե ցուցարարների պահանջները զուտ տնտեսական էին. մարդիկ հրապարակ էին դուրս եկել՝ բողոքելու ազգային արժույթի փոխարժեքի կտրուկ անկման և դրան հետևող գնաճի դեմ: Բայց այնուհետ ոմանց կողմից առաջ քաշվեցին նաև քաղաքական պահանջներ: Իրականում նման զանգվածային … Read more

Հրդեհ ավտոմեքենաներում

Հունվարի 6-ին, ժամը 06։50-ին Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան քաղաքի Մամիկոնյանց փողոցում այրվում է ավտոմեքենա։ Դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։ Հրդեհը մեկուսացվել է ժամը 07։04-ին, մարվել՝ 07։22-ին։ Այրվել է «Mercedes-Benz» մակնիշի ավտոմեքենայի դիմային հատվածը և ջերմահարվել՝ կից կայանած «BMW» մակնիշի ավտոմեքենայի … Read more