Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում

Վրաստանում ՀՀ դեսպանությունն աջակցել է Քուվեյթից և Իրաքից Ռիյադ-Թբիլիսի չվերթով մարտի 18-ին ժամանած 18 քաղաքացիներին Երևան տեղափոխման հարցում։ Թբիլիսիի օդանավակայանում ՀՀ քաղաքացիներին դիմավորել է դեսպան Աշոտ Սմբատյանը, միկրոավտոբուսով ապահովվել է նրանց անվճար տեղափոխումը Երևան։ ԱԳՆ-ն ապահովվել է նաև Դոհա-Թբիլիսի թռիչքով ժամանած 5 ուսանողների անվճար տեղափոխումը Երևան:

Մարտի 14-16-ը Քուվեյթից Հայաստան է վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած 16 քաղաքացի. ԱԳՆ

Փետրվարի 28-ից ի վեր Քուվեյթի օդային տարածքը փակ լինելու հետևանքով՝ հայրենադարձման նպատակով ՀՀ դեսպանություն է դիմել ՀՀ շուրջ 33 քաղաքացի։ ՀՀ 33 քաղաքացիներին Քուվեյթով ՀՀ դեսպանությունն օժանդակել է Սաուդյան Արաբիայի մուտքի արտոնագիր ստանալու հարցում։ Մարտի 14-ից-16-ը Սաուդյան Արաբիայի Հաֆար ալ-Բատին քաղաքի օդանավակայանով դեպի Ստամբուլ և Թբիլիսի չվերթներով Քուվեյթից Հայաստան են վերադարձել փետրվարի 28-ից Քուվեյթում մնացած … Read more

Ընտրական պատկեր. ինչի՞ մասին է խոսում շուրջ 2 տասնյակ քաղաքական ուժերի մասնակցությունը ընտրություններին

Վերջին շրջանը Հայաստանի համար շարունակում է մնալ բարդ ու բազմաշերտ՝ միաժամանակ ներառելով թե՛ ներքաղաքական լարված զարգացումներ և թե՛  տարածաշրջանային ռիսկեր։ Արցախից բռնի տեղահանված մեր հայրենակիցների սոցիալական ու քաղաքական ինտեգրման հարցն էլ շարունակում է մնալ օրակարգի կենտրոնում՝ առաջ բերելով ինչպես հումանիտար, այնպես էլ ռազմավարական բնույթի քննարկումներ։ Այս և այլ թեմաների «Հեռանկար»-ի տաղավարում անդրադարձել է «Պաշտպան հայրենյաց» … Read more

Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք

ՀՀ ՊՆ ռազմական ոստիկանության՝ ապօրինի պահվող զենք–զինամթերքի կամովին հանձնման վերաբերյալ հասարակության շրջանում տարվող բացատրական աշխատանքների արդյունքում մարտի 21-ին ռազմական ոստիկանության Վանաձորի բաժին ահազանգել է մի քաղաքացի և հայտնել, որ մասնակցել է 44-օրյա պատերազմին և իր հետ բերել է զենք–զինամթերք։ Այս մասին տեղեկացնում է ՀՀ ՊՆ-ը՝ նշելով, որ քաղաքացին հայտնել է նաև զենք–զինամթերքի գտնվելու վայրը՝ խնդրելով … Read more

Արարատ Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան

Օման այցի մշակութային բաղադրիչի շրջանակներում նախարար Միրզոյանի ղեկավարած պատվիրակությունն այցելել է Օմանի թագավորական օպերա և ազգային թանգարան։ «Օմանի թագավորական օպերան, հյուրընկալելով համաշխարհային արվեստի զանազան ստեղծագործություններ, ցույց է տալիս մշակութային զարգացման հարցում Օմանի մոտեցումները: Այստեղ մեկ ամիս առաջ ելույթ է ունեցել նաև ՀՀ պետական սիմֆոնիկ նվագախումբը: Ազգային թանգարանի ժամանակավոր ցուցադրության նմուշների շարքում էին Հայաստանի պատմության թանգարանից … Read more

Տոնական մթնոլորտում նշվել է ՀՌՀ-ի ստեղծման 25-ամյակը

Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովը 25 տարեկան է: Հոբելյանին նվիրված միջոցառմանը կարևորվել են հանձնաժողովի՝ վերջին տարիների գործունեության առաջնային նպատակները: Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի 25-ամյա հոբելյանը մեկ հարկի ներքո միավորել էր ոլորտի ներկայացուցիչների, պետական բարձրաստիճան պաշտոնյաների ու այլ հյուրերի: ՀՌՀ նախագահ Տիգրան Հակոբյանը նախ հանդես է եկել ելույթով, ներկայացրել Հեռուստատեսության և ռադիոյի հանձնաժողովի անցած ճանապարհը, արձանագրված ձեռքբերումներն … Read more

Իրանը տեղեկացրել է ԱԷՄԳ-ին Նաթանզի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի կողմից հարձակման մասին

Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը (ԱԷՄԳ) Նաթանզի միջուկային օբյեկտի վրա ԱՄՆ-ի և Իսրայելի հարձակման մասին, հայտնում է ԱԷՄԳ-ն։ «Իրանը տեղեկացրել է Ատոմային էներգիայի միջազգային գործակալությանը, որ Նաթանզի միջուկային օբյեկտն այսօր հարձակման է ենթարկվել։ Օբյեկտի սահմաններից դուրս ճառագայթման բարձր մակարդակ չի հայտնաբերվել», – ասվում է գործակալության սոցիալական ցանցերում տեղադրված հայտարարության մեջ։ ԱԷՄԳ-ի գլխավոր տնօրեն … Read more

Կենսաթոշակ, աշխատանք, բնակարան, ի՞նչ ծրագրեր են ակնկալում մարդիկ. Հեռանկար բանավեճ

Մարդիկ այսօր խոսում են ոչ միայն քաղաքականության մասին, այլ առաջին հերթին՝ իրենց կյանքի պայմանների: Ինչպիսի՞ սոցիալական քաղաքականություն են առաջարկում ընտրություններին մասնակցել ցանկացող քաղաքական ուժերը, և որքանո՞վ կարող են այդ առաջարկները իրական փոփոխություն բերել մարդկանց կյանքում։ Մանրամասները՝ տեսանյութում:

Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը շնորհավորական ուղերձ է հղել Հայաստանի քրդական համայնքին՝ Նավրոզի առիթով․ «Հայաստանի Հանրապետության քրդական համայնքի հարգելի ներկայացուցիչներ, Ջերմորեն շնորհավորում եմ ձեզ Նոր տարվա՝ Նավրոզի առիթով: Գարնանային վերազարթոնքը խորհրդանշող տոնի առթիվ նոր հաջողություններ եմ մաղթում մեր երկրում ապրող բոլոր քրդերին, ովքեր որպես մեր հասարակության կարևոր մաս՝ ուրույն երանգ են հաղորդում երկրի հասարակական ու մշակութային կյանքին: … Read more

Իրանին և տարածաշրջանին Չեռնոբիլի նման աղետ է սպառնում ամերիկա-իսրայելական հարվածների հետևանքով, վտանգի տակ է նաև Հայաստանը

Ռուսաստանի ԱԳՆ պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան Իրանի դեմ ահաբեկչական պետություններ սիոնիստական Իսրայելի և ԱՄՆ-ի կողմից պաշտոնապես չհայտարարված պատերազմի սանձազերծման դեռ 3-րդ օրը «360» հեռուստաալիքի եթերում, «Комсомольская правда»-ի փոխանցմամբ , հայտարարել է, որ Իրանում Արևմուտքի գործողությունները կարող են երկրում Չեռնոբիլի նման աղետ առաջացնել: Դիվանագետն այսպես է արձագանքել Իրանի միջուկային օբյեկտներին հասցված հարվածների արդյունքում «երկրորդ Չեռնոբիլի» հայտնվելու … Read more