Օդի ջերմաստիճանը այսօր և վաղը կբարձրանա 4-6 աստիճանով, ապա աստիճանաբար կնվազի – Tsayg

Երևան քաղաքում փետրվարի 7-ի ցերեկը սպասվում է առանց տեղումների եղանակ։ Փետրվարի 8-12-ին ժամանակ առ ժամանակ սպասվում են կարճատև տեղումներ՝ անձրևի և ձնախառն անձրևի տեսքով։ Հանրապետության տարածքում փետրվարի 7-ի ցերեկը, 8-12-ին առանձին շրջաններում սպասվում են տեղումներ, նախալեռնային և հովտային շրջաններում՝ ձնախառն անձրևի և անձրևի, լեռնային շրջաններում ձյան տեսքով, լեռնային առանձին շրջաններում սպասվում է բուք, ցածր հորիզոնական … Read more

Գևորգ Պապոյանը Տավուշի մարզում հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն իրականացնող գործարարների հետ

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին Տավուշի մարզպետի աշխատակազմում, մարզպետ Հայկ Ղալումյանի հետ, հանդիպել է զբոսաշրջության ոլորտում գործունեություն ծավալող 30-ից ավելի գործարարների հետ։ Ինչպես հայտնում են էկոնոմիկայի նախարարությունից, հանդիպմանը ներկա են եղել Զբոսաշրջության կոմիտեի նախագահ Լուսինե Գևորգյանը և համայնքների ղեկավարները։ Հանդիպման ընթացքում ներկայացվել է ՀՀ զբոսաշրջության զարգացման 2026-2030 թվականների ռազմավարական ծրագիրը, որը ուղենշային փաստաթուղթ … Read more

Ալեն Սիմոնյանը պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր – Tsayg

Հանդիպումներ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, օրակարգային հարցերի լայն շրջանակ․ երկկողմ հարաբերություններ, ԵԱՏՄ, ԱՊՀ և միջազգային այլ հարթակներում փոխգործակցություն, կրթություն, մշակույթ, ինչպես նաև ասուլիս` տեղական լրատվամիջոցների խնդրանքով: Դաշնային ժողովի Դաշնության խորհրդի նախագահ Վալենտինա Մատվիենկոյի հրավերով պաշտոնական այցով Ռուսաստանի Դաշնությունում էր ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի գլխավորած պատվիրակությունը: Մանրամասները՝ տեսանյութում:

Առողջության համընդհանուր ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ

Առողջապահական ծառայությունները քաղաքացիների համար հասանելի ու կանխատեսելի դարձնելու համար արդեն մեկ ամիս է՝ Հայաստանում գործում է առողջության համընդհանուր ապահովագրությունը։ Այս ընթացքում գրանցվել է ավելի քան 370 հազար ամբուլատոր այց։ Հիվանդանոցային այցերը մոտ 30 հազար են։ Ապահովագրության շրջանակում գրանցվել և սպասարկվել է շտապօգնության 23 հազար կանչ։ Մանրամասները՝ Կառավարության տեսանյութում:

3.4 մլրդ դրամի ներդրում, նոր աշխատատեղեր․ Էկոնոմիկայի նախարարն այցելել է «Դիլի» կաթնամթերքի գործարան

ՀՀ էկոնոմիկայի նախարար Գևորգ Պապոյանը փետրվարի 6-ին այցելել է Տավուշի մարզում գործող «Դիլի» կաթնամթերքի գործարան: Այցին մասնակցել են նաև ՀՀ Տավուշի մարզպետ Հայկ Ղալումյանը և Դիլիջան համայնքի ղեկավար Դավիթ Սարգսյանը։ Ընկերությունը նախատեսում է ստեղծել խոշոր անասնաբուծական համալիր, որը նախատեսված կլինի 600 գլուխ խոշոր եղջերավոր կենդանիների համար։ Պետության կողմից իրականացվող տավարաբուծության զարգացման ծրագրի շրջանակներում ընկերությունն արդեն … Read more

Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան – Tsayg

Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր, ուր մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը: «Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին: Սպասում ենք լավ արդյունքների»,- գրել է Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ: Ավելի վաղ հայտնել էինք՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։ Ձմեռային 25-րդ … Read more

Գնումների պլանով նախատեսված՝ 164 մլն դրամի փոխարեն բազմապատիկ անգամ ցածր գնով ձեռք կբերվեն հայկական արտադրության 4G/3G մոդեմներ – Tsayg

Փետրվարի 6-ին ՀԷՑ-ում ամփոփվել են ընկերության կարիքների համար հայտարարված 2.000 հատ 4G/3G մոդեմների մատակարարման մրցույթի արդյունքները։ Այս մասին հայտնում է ՀԵՑ ժամանակավո կառավարիչ Ռոմանոս Պետրոսյանը։ «Գնումների պլանով նախատեսված՝ 164մլն ՀՀ դրամի փոխարեն նշված խմբաքանակը՝ այն էլ ՀԱՅԿԱԿԱՆ արտադրության, ձեռք կբերվի բազմապատիկ անգամ ցածր գնով՝ ընդամենը 27մլն ՀՀ դրամ ընդհանուր արժեքով (հատը՝ 13.500 ՀՀ դրամ)։ Բաց, … Read more

Կվերանայվեն պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը – Tsayg

Նախագծով վերանայվում են պայմանագրային զինծառայողների պարտադիր ատեստավորման դեպքերը «Պաշտպան հայրենյաց» ծրագրով ծառայություն անցնող զինծառայողներին ատեստավորված համարելու ուսումնական փուլի ավարտին հանձնվող քննությունների արդյունքներով՝ պայմանով, որ զինծառայողը նշանակվել է ստացած զինվորական մասնագիտությանը համապատասխանող զինվորական պաշտոնի: Իսկ ՀՀ ռազմաուսումնական հաստատություններն ավարտած և համապատասխան սպայական պաշտոնի նշանակված  զինծառայողներն ատեստավորված են համարվելու ռազմաուսումնական հաստատության ավարտական քննությունների արդյունքներով: Երկու դեպքում էլ … Read more

Քննարկվել են Հայաստան-Ղազախստան ուղիղ չվերթերի վերականգնման հարցեր – Tsayg

ՀՀ ՏԿԵ նախարարի տեղակալ Արմեն Սիմոնյանն ընդունել է Ղազախստանի դեսպան Բոլատ Իմանբաևի գլխավորած պատվիրակությանը, որի հետ քննարկվել են Հայաստան–Ղազախստան ուղիղ ավիաչվերթների վերականգնման և նոր ավիաընկերությունների հետ համագործակցության հնարավորությունները։ Այս մասին տեղեկացնում են ՀՀ տարածքային կառավարման և ենթակառուցվածքների նախարարությունից: «Նախարարի … Read more

Թափանցիկ բյուջե, պատասխանատու համայնք – Tsayg

Չորս ամիս տևած ծրագրի ընթացքում իրականացվել են վերլուծական, իրազեկման և գործնական քայլեր՝ ուղղված իրավիճակի բարելավմանը։ Վերջին երեք տարիների բյուջեների պլանային և փաստացի ցուցանիշների ուսումնասիրման արդյունքում կազմվել է պարզեցված բյուջե, որը հանրությանը ներկայացվել է հասկանալի ձևով։ Կազմակերպվել են հանրային քննարկումներ տարբեր շահառու խմբերի մասնակցությամբ՝ խթանելով տեղական ինքնակառավարման մարմինների և բնակիչների միջև երկխոսությունը։