Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր. Արայիկ Հարությունյան – Tsayg

Մեր եռագույնը երեկ «Սան Սիրո» մարզադաշտում էր, ուր մեկնարկեցին Ձմեռային օլիմպիական խաղերը: Այս մասին Ֆեյսբուքի իր էջում տեղեկացրել է ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանը:

«Հաջողություն մաղթենք մեր մարզիկներին: Սպասում ենք լավ արդյունքների»,- գրել է Հարությունյանը՝ հրապարակելով լուսանկարներ:

Ավելի վաղ հայտնել էինք՝ Միլանի «Սան Սիրո» մարզադաշտում մեկնարկել է 25-րդ ձմեռային Օլիմպիական խաղերի բացման հանդիսավոր արարողությունը։

Ձմեռային 25-րդ Օլիմպիական խաղերում կխաղարկվի մեդալների 116 հավաքածու: Մրցումները կանցկացվեն 16 մարզաձևում:

Ձմեռային օլիմպիական խաղերում Հայաստանը կներկայացնեն դահուկավազորդներ Միքայել Միքայելյանը, Կատյա Գալստյանը, լեռնադահուկորդ Հարություն Հարությունյանը,  Կարինա Ակոպովա – Նիկիտա Ռախմանին գեղասահքի սպորտային զույգը:

Leave a Comment